Արցախի որոշ բնակավայրերում բացի «Գրադից» և «Սմերչից» կիրառվում է նաև ռազմական ավիացիա

02.11.2020, 14:55
Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ՝ անհանգիստ է
Արցախի որոշ բնակավայրերում բացի «Գրադից» և «Սմերչից» կիրառվում է նաև ռազմական ավիացիա
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը, հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ՝ անհանգիստ է:

«Գրադի և սմերչի կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա: Տուժածներ չկան», – նշում են ծառայությունից:

Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է:–0–