Արցախի շփման գծում լարվածությունը պահպանվում է. ՊԲ
03.08.2022,
10:19
Արցախի շփման գծում լարվածությունը պահպանվում է. ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 2- ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել: Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել, հաղորդում է Արցախի ՊԲ-ն։
Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը' Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են:
Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմից զինծառայող է վիրավորվել, նրա վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում։–0–