Արցախի նախագահը ստորագրել է հրամանագիր մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչվածներին զորացրելու մասին

10.08.2022, 11:44

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր 2022 թվականի օգոստոսի 3-ին հայտարարված մասնակի զորահավաքի շրջանակներում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների զորացրում կատարելու մասին:

Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։–0–