+29
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի նախագահը նշել է, թե Քարագլխի որ հատվածներն են հայկական վերահսկողության տակ (ՎԻԴԵՈ)

16:26
01 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել՝ ընդլայնված կազմով:

Բացման խոսքում երկրի ղեկավարը, նախ, նշել է, որ վերջին օրերին Անվտանգության խորհրդի նիստերի հաճախակի անցկացումը պայմանավորված է Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով և հատկապես Արցախի արևելյան հատվածում տեղի ունեցող զարգացումներով:

Անդրադառնալով կատարվածին և անելիքներին՝ նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանության բանակին, ուժային մյուս կառույցներին և կամավորականներին, որոնք կարճ ժամանակահատվածում հասցրել են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:

Загружается новость ... "Лево"

«Մենք հասկանում ենք, որ նրանց նպատակը ամբողջ Քարագլուխը գրավելն է եղել: Պետք է արձանագրենք, որ Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը գտնվում է մեր վերահսկողության տակ, սակայն որոշ կարևոր բարձունքներ այսօր գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Մեր նպատակն է, որ ադրբեջանցիները հետ գնան ելման դիրքեր: Մեր պահանջն ու խնդրանքը խաղաղապահ ուժերին այն է եղել, որ ստատուս-քվոն, որը բխում է եռակողմ հայտարարությունից, պետք է վերականգնվի: Այս պահանջը մենք երբևէ չենք փոխելու»,- ասել է նախագահ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի կողմից հրահրված այդ սադրանքի նպատակը եղել է առաջին հերթին ռուսական խաղաղապահ ուժերի դերակատարությունը վարկաբեկելը:

«Մենք համարում ենք, որ ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը, չհաշված այդ դրվագը»,- ընդգծել է Հարությունյանը:

Այնուամենայնիվ, ԱՀ նախագահը շեշտել է, որ պետք է զգոնությունը պահել բարձր մակարդակի վրա մինչև պարզ լինի, որ Ադրբեջանը նման սադրանքների էլ չի գնալու:

«Դրա համար հետագայում մենք մեր ինքնապաշտպանության առումով շատ ավելի արմատական և վճռական քայլեր ենք իրականացնելու»,- ասել է նախագահ Հարությունյանը:

Նիստում պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ շփման գծում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ:

Օրակարգային հարցերի քննարկման ընթացքում նախագահ Հարությունյանը շահագրգիռ կառույցների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ է տվել:-0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:16
23 Մայիսի 2022
Արցախում հանդես են եկել հայտարարությամբ Փաշինյանի, Միշելի ու Ալիևի հանդիպման արդյունքում
Արցախում հանդես են եկել հայտարարությամբ Փաշինյանի, Միշելի ու Ալիևի հանդիպման արդյունքում
14:11
23 Մայիսի 2022
Արցախում հայտնաբերվել է անհետ կորած ՀՀ քաղաքացին
Արցախում հայտնաբերվել է անհետ կորած ՀՀ քաղաքացին
20:39
19 Մայիսի 2022
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս մնում է չլուծված, հակամարտությունը ռազմական լուծում չունի
Թրեյսիի խոսքով, ԱՄՆ-ն խրախուսում է շարունակել խաղաղության բանակցությունները և պատրաստ է ներգրավվել երկկողմ ձևաչափով և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ
15:32
12 Մայիսի 2022
Արցախում ՌԴ քաղաքացի է անհետ կորել
Արցախում ՌԴ քաղաքացի է անհետ կորել
11:07
11 Մայիսի 2022
Ձերբակալվել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանը Ստեփանակերտի հրապարակում հնչած կրակոցների գործով
Ստեփանակերտի հրապարակում հնչած կրակոցների գործով ձերբակալվել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանը
23:05
10 Մայիսի 2022
Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հրաձգություն է տեղի ունեցել
Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում այսօր հրաձգություն է տեղի ունեցել
12:38
03 Մայիսի 2022
Արցախի առանձնատներից մեկում թաղված վիճակում երկու դի է հայտնաբերվել` գլխի վնասվածքներով
Արցախի առանձնատներից մեկում թաղված վիճակում երկու դի է հայտնաբերվել` գլխի վնասվածքներով
13:06
29 Ապրիլի 2022
Փաշինյան. խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ, այլ Արցախի ժողովրդի անվտանգությունը, իրավունքներն ու ապագան երաշխավորելու օրակարգ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն այսօր Արցախի նախագահի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ. ՎԻԴԵՈ
15:05
27 Ապրիլի 2022
Դադարեցվել է Ստեփանակերտի և գործող գազալցակայանների գազամատակարարումը
Դադարեցվել է Ստեփանակերտի և գործող գազալցակայանների գազամատակարարումը
12:13
27 Ապրիլի 2022
ՄԱԿ–ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի ՄԻՊ–ի զեկույցը
ՄԱԿ–ում որպես  պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի ՄԻՊ–ի զեկույցը
11:54
27 Ապրիլի 2022
ԱՄՆ–ն դեմ է Արցախի հարցով ցանկացած միակողմանի գործողություններին, հատկապես Ադբերջանի կողմից. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ–ն դեմ  է Արցախի հարցով ցանկացած միակողմանի գործողություններին, հատկապես Ադբերջանի կողմից