583.39
6.77
492.85
+22
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է Մարտակերտ–Վարդենիս ճանապարհով ադրբեջանցիների երթևեկության հարցը

10:33
23 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախի վերահսկողության ներքո գտնվող Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհահատվածով ադրբեջանական շարասյուների երթևեկությունը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, սկսվել է դեռևս նոյեմբերի 9-ի հրադադարին հաջորդած օրերին:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որի համաձայն` 15-20 օր է, ինչ հայկական վերահսկողության տակ գտնվող շուրջ 45-50 կմ ճանապարհահատվածով սկսել են երթևեկել ադրբեջանական ավտոմեքենաներ՝  ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

«Այդ ճանապարհը  սկսվում է  Մատաղիսից, այնուհետև անցնելով Դրմբոն-Գետավան հատվածով` հասնում Քարվաճառ: Դեռևս այս տարվա  հունվարին, Դրմբոնի բնակիչներն էին ադրբեջանական ավտոշարասյան համար փակել այդ ճանապարհահատվածը՝ պահանջելով իրենց համար ևս  հասանելի դարձնել Վարդենիս տանող համեմատաբար կարճ ճանապարհը: Անցած տարվա նոյեմբերին հաստատված հրադադարից հաստատումից հետո՝ ըստ հայտարարության դրույթների՝ այս ճանապարհով, ինչպես նաև Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի և Շուշի-Բերձոր ճանապարհահատվածներով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղաշարժվում են նաև ադրբեջանական ավտոմեքենաներ»,-պարզաբանել է Լուսինե Ավանեսյանը՝ հավելելով, որ տարբերությունն այն է միայն, որ վերջին ժամանակահատվածում ադրբեջանական ավտոշարասյուների երթևեկությունն է ինտենսիվացել, ինչը պայմանավորված է շինարարական բեռների տեղափոխմամբ:–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:41
12 Սեպտեմբերի 2021
«Սրբապիղծ մարդիկ, ամոթ ձեզ»․երգիչ Անդրեն տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
«Սրբապիղծ մարդիկ, ամոթ ձեզ»․երգիչ Անդրեն տեսանյութ է հրապարակել.ՎԻԴԵՈ
21:37
11 Սեպտեմբերի 2021
Արցախի պաշտպանության նախարար է նշանակվել
Արայիկ Հարությունյանն Արցախի պաշտպանության նախարար է նշանակել
15:52
11 Սեպտեմբերի 2021
Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնից
Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնից
15:14
10 Սեպտեմբերի 2021
Մուրադովը պարզաբանել է` 5 տարի հետո կերկարաձգվի՞ ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում
Մուրադովը պարզաբանել է` 5 տարի հետո կերկարաձգվի՞ ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում
21:36
09 Սեպտեմբերի 2021
ԶԼՄ-ները հայտնում են Արցախի ՊԲ հրամանատարի հրաժարականի մասին, նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է
ԶԼՄ-ները հայտնում են Արցախի ՊԲ հրամանատարի հրաժարականի մասին, նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է
15:30
07 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանն Արցախում կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ (ՖՈՏՈ)
Ադրբեջանն Արցախում կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, բնակելի տուն է տուժել.ՖՈՏՈ
13:24
03 Սեպտեմբերի 2021
Արցախի նախարարներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Արցախի նախարարներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
13:07
03 Սեպտեմբերի 2021
Արցախում բացվել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակը
Բացման արարողությանը մասնակցել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը
12:08
03 Սեպտեմբերի 2021
Հայկական կողմը չի գնդակոծել Շուշիում տեղակայված դիրքերն ու կորուստներ չի կրել.ՊԲ
Հայկական կողմը հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
14:07
01 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանցիներն ավերել են Հադրութում գտնվող Մակուն կամուրջը. Caucasus Heritage Watch (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիներն ավերել են Հադրութում գտնվող Մակուն կամուրջը. ՖՈՏՈ
23:07
28 Օգոստոսի 2021
Արցախում հակառակորդի կրակի հետևանքով զինծառայող է վիրավորվել
Ադրբեջանի ԶՈւ-ն թիրախային կրակ է բացել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ

21:00
27 Օգոստոսի 2021
Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և ինտերնետ հասանելիությունը․ՄԻՊ
Արցախի որոշ համայնքներում բնակչությունը ամբողջությամբ զրկված է կապի հասանելիությունից