Արցախի հյուսիսում հայկական ԶՈւ–ին հաջողվել է հետ շպրտել հակառակորդին, նրանք չեն գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք. ՊՆ (ՎԻԴԵՈ)
22:14
16 Հոկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է իրավիճակն առաջնագծում։
«Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական Զինված ուժերը և հյուսիսում, և հարավում երկար հրետակոծությունից, հրետանային պատրաստությունից հետո, որի ընթացքում կիրառել են նաև այլ օդային հարձակման միջոցներ` ԱԹՍ–ներ, հրթիռներ, օդուժ, անցել են լայնածավալ հարձակման։ Առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր Զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին, ահաբեկիչներին և այլ խմբավորումներին, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք», – նշեց Հովհաննիսյանը քիչ առաջ կայացած ճեպազրույցի ընթացքում։
Նա ավելացրեց, որ հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտեր, որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ։
«Մինչև այս պահն ընթանում են դժվար ու ծանր մարտեր հատկապես հարավային ուղղությամբ։ Օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ։ Այդ ընթացքում մարտական հարվածներ են հասցվել, այդ ընթացքում մեզ հաջողվել է չեզոքացնել որոշ թռչքող սարքեր, որոնք դեռ իդենտիֆիկացված չեն, լրացուցիչ կներկայացնենք», – ընդգծեց Հովհաննիսյանը։–0–
ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ. քննարկվել են ԼՂ-ում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր. ՎԻԴԵՈ
Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, օկուպացրել է Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, գերեվարել 64 զինծառայողի. Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին