«Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել». Թորոսյանը կոչ է արել չխորացնել թշնամանքն Ադրբեջանի հետ

08.09.2022, 10:47
«Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել». Թորոսյանը կոչ է արել չխորացնել թշնամանքն Ադրբեջանի հետ
«Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել». Թորոսյանը կոչ է արել չխորացնել թշնամանքն Ադրբեջանի հետ
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել, հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը Factor TV–ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ 2020 թվականի պատերազմից հետո ստեղծված ստատուս քվոն վտանգներով է հղի։

«Անվերջ սպանվելու վտանգի տա՞կ ենք ուզում մնալ, թե՞ կոնֆլիկտը պետք է լուծել», – հարցադրում է արել նա։

Իսկ այդ նպատակի համար նա տեսնում է անհրաժեշտություն՝ 30 տարի պատերազմներով և ռազմական բախումներով անցնող հայ և ադրբեջանցի ժողովուրդների «վերքերն ապաքինել՝ թշնամանքը խորացնելու փոխարեն»։

«Ադրբեջանը խոցվել է 94-ի պատերազմում՝ 25․000 զոհ տալով և 600․000 փախստական ունենալով, թե՞ միայն մենք ենք զոհը, վերքերը երկկողմանի պիտի լավացնենք։ Ծուղակ է մեզ՝ ադրբեջանցիների հետ հարատև թշնամության դրդելը․ թշնամանքը չպիտի սնենք», – նշել է Թորոսյանը։

Նա հայտարարել է, որ նախորդ տարիներին պետությունը ձախողվել է՝ չկարողանալով հասնել Արցախի անկախության, այդ գաղափարն ինքնախաբեություն է եղել։

Թորոսյանի խոսքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր գործընկերներն աշխատում են, որ ական կամ հետաձգված պայթյուն չլինի Արցախի հարցի լուծումը։–0–