Արցախի ՀՕՊ–ը խոցել է հակառակորդի 2 ԱԹՍ

18.10.2020, 17:57
Արցախի ՀՕՊ–ը խոցել է հակառակորդի 2 ԱԹՍ
Արցախի ՀՕՊ–ը խոցել է հակառակորդի 2 ԱԹՍ
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՊԲ հակաօդային պաշտպանությունը խոցել է հակառակորդի 2 ԱԹՍ։

Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը Facebook-յան իր էջում։

«Չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված նոր պայմանավորվածությանը՝ օրվա ընթացքում հակառակորդը անօդաչու թռչող սարքերով շարունակաբար փորձել է խախտել Արցախի օդային տարածքը: ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները, հաջողությամբ հավաստանշելով թշնամական անօդաչուների թռիչքները, խոցել են 2 ԱԹՍ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 18–ին ժամը 00։00–ին ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի մեջ է մտել հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածությունը: 

Սակայն և գիշերը (զինադադարի ուժի մեջ մտնելուց մի քանի րոպե անց), և կիրակի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են զինադադարը հյուսիսային և հարավային ուղղություններով։ Արցախի ՊՆ–ի տվյալներով, հակառակորդը կիրառում է հրետանի, հրաձգային զինատեսակներ, հրթիռներ և ԱԹՍ–ներ։

Ստեփանակերտում հայտարարել են, որ ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։–0–