ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ հերթական նիստի ժամանակ կոչով դիմել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։
Ստորև ներկայացնում ենք Թովմասյանի հայտարարությունը.
«Սիրելի´ հայրենակիցներ,
Ուզում եմ դիմումով, կոչով, հորդորով, խնդրանքով դիմել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:
Դուք գիտեք, նաև վերջին հանրահավաքի ժամանակ ասել եմ,որ մասնակցել եմ բոլոր այն հանրահավաքներին, որոնց ինձ հրավիրել են:
Պարո´ն նախագահ, ես երբեք չեմ խառնվել Ձեր գործերին, դուք էլ ՝Ազգային ժողովի: Ես մոդել եմ առաջարկել, որը հետևյալն է՝ ոչ թե ամորֆ մարմին եմ առաջարկել ,այլ այն մարմինը, որը մեզ փրկել է 90-ականներին, այն է՝ պաշտպանության պետական կոմիտեն: Ես երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու ընդգրկել ՝Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: Ես չգիտեմ նրանց կարծիքը, շատ հնարավոր է, որ հրաժարվեն:
Ինչու̉ , հարցեր մի տվեք:
Պարո´ն նախագահ, եթե այդ մոդելը չաշխատեց, հիմա կարող է առաջին անգամ որևէ անձի ցավ պատճառեմ:
Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն Նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Սակայն դա չի նշանակում, որ ձեր հրաժարականի դեպքում Արթուր Թովմասյանը կլինի երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը ձեզ չվստահեց՝ ես էլ եմ հեռանալու»:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում