422.28
5.02
388.48
+7
Եղանակը Երևանում
Հայ

Արցախցի զինծառայողը օտարերկրյա հատուկ ծառայություններին է ուղարկել ռազմական գաղտնի տեղեկություններ. պետական դավաճանության նոր դեպք է բացահայտվել

12:10
13 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացի, ՊԲ N զորամասի զինծառայողը 2021 թվականի հուլիսին հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, հավաքագրվել նրանց կողմից՝ պարտավորվելով վարձատրության դիմաց հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայություններին հանձնել ռազմական բնագավառի պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, հայտնում է Արցախի ԱԱԾ–ն:

Վերջինս իր հանցավոր գործունեությունն իրագործելով՝ հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես' իր ծառայության վայրի, ստորաբաժանման ուղղվածության, տեսակի և քանակի, առկա զինատեսակների, հրամանատարական կազմի, մարտական դիրքերի և մարտական հերթապահության վերաբերյալ, այդ կերպ կատարելով պետական դավաճանություն' ի վնաս Արցախի Հանրապետության տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը:

Հիշյալ անձին ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է ԱՀ քաղաքացիներին, օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու կամ համագործակցության առաջարկ ստանալու մասին անհապաղ տեղեկացնել իրավասու մարմիններին' ԱՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցերը նրանց հետ քննարկելը և տեղեկությունների փոխանցումը բացառելու, ինչպես նաև համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:

Ծանուցում, հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:43
30 Մարտի 2023
Ադրբեջանն առավոտյան երկու անգամ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը
12:21
30 Մարտի 2023
Ադրբեջանն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտն այլ գյուղերի հետ կապող ճանապարհը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանական կողմն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը, Հին Շեն, Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային  ճանապարհը. ՎԻԴԵՈ
11:26
30 Մարտի 2023
Ադրբեջանը ներխուժում է իրականացրել ռուս–խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի. Փաշինյան
Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ Ադրբեջանը ներխուժում է իրականացրել Ղարաբաղում ռուս–խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի
11:01
30 Մարտի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին
Ադրբեջանի ԶՈւ–ն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին
13:19
28 Մարտի 2023
ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղար. պետք է ճնշում գործադրենք, որպեսզի Ադրբեջանն ապաշրջափակի Լաչինի միջանցքը
ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ պետք է ճնշում գործադրել, որպեսզի Ադրբեջանն ապաշրջափակի Լաչինի միջանցքը
15:15
27 Մարտի 2023
Ադրբեջանն Արցախում անկանոն կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ
Ադրբեջանն Արցախում անկանոն կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ
11:53
27 Մարտի 2023
Ադրբեջանը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ–Լիսագոր ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ
Ադրբեջանն այսօր փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ–Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ
22:43
25 Մարտի 2023
ՌԴ ՊՆ. ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել ԶՈւ ստորաբաժանումները վերադարձնել նախկինում զբաղեցրած դիրքեր
Ադրբեջանի ստորաբաժանումը հատել է կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում և սկսել է դիրքի ինժեներական աշխատանքները
22:23
25 Մարտի 2023
Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ. ընդդիմադիր պատգամավոր
Ադրբեջանցիները հատել են արցախա-ադրբեջանական զորքերի շփման գիծը և վերահսկողություն հաստատել առաջնագծի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ, ասել է Տիգրան Աբրահամյանը
18:46
25 Մարտի 2023
Ադրբեջանը դիրքային առաջխաղացում է ապահովել Արցախում
Ադրբեջանը դիրքային առաջխաղացում է ապահովել Արցախում
15:08
22 Մարտի 2023
Ապատեղեկատվություն է. Արցախում զորք և զինամթերք չի տեղափոխվել
Ադրբեջանն ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել
13:19
22 Մարտի 2023
Արցախի 7 բնակիչ հայտնվել է ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում
Այսօր Արցախի 7 բնակիչ հայտնվել է ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում