440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանցի 2 դիվերսանտների արտահանձնման որոշման շարժառիթները (ՎԻԴԵՈ)

21:42
15 Դեկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր Facebook–յան էջում հրապարակել է ռեպորտաժ, որում ադրբեջանցի երկու դիվերսանտների` Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի կողմից սպանված 17–ամյա Սմբատ Ցականյանի ծնողները նշում են, թե ինչու են համաձայնվել գերիների փոխանակմանը։

«Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում և քաղաքական շրջանակներում տեղ գտած մտահոգությունները՝ հարկ եմ համարում հանրայնացնել ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի, արտահանձնման որոշման շարժառիթները: Այն ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների հետ համակողմանի քննարկման արդյունքում նրանց համաձայնությունն ստանալուց հետո», – գրել է Հարությունյանը:

Նա նաև նշել է, որ պատասխանատու այս որոշումը նպաստել է ոչ միայն գերիների առաջին խմբի վերադարձին, այլ նաև կերաշխավորի հաջորդ խմբերին հայրենիք վերադարձնելը:

Загружается новость ... "Лево"

«Խորին երախտագիտությունս եմ հայտնում Սմբատ Ցականյանի ծնողներին՝ Մեխակ և Կարինե Ցականյաններին, ցուցաբերած պատասխանատվության և քաղաքացիական բարձր գիտակցության համար», – գրել է Արցախի նախագահը։

Գերիների վերադարձի մասին

Դեկտեմբերի 14–ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակում, Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մարդ։ Ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարն Ադրբեջանին է փոխանցել 12 մարդ։

Ինչպես տեղեկացրել են իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը, հայրենիք են վերադարձել լայնամասշտաբ պատերազմի հետևանքով գերեվարված զինծառայողներ և մինչև պատերազմը գերեվարված քաղաքացիական անձինք, որոնց շահերի պաշտպանությամբ փաստաբանները զբաղվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Հայաստանը գերիների փոխանակման գործընթացում համաձայնել էր կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը։ Առաջարկվում է ստեղծել մեխանիզմ, որով նոր գերիների հայտնաբերման դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է վերադարձնել նրանց առանց նախապայմանների։

Արցախի պատերազմի ժամանակ գերեվարված կամ անհետ կորած հայերի հստակ թիվը հայտնի չէ։ Համացանցում հայտնվում են տեսանյութեր, որոնցում Ադրբեջանում գերության մեջ հայտնված հայ զինծառայողներն ու խաղաղ քաղաքացիները ենթարկվում են ծաղրանքի և ստորացուցիչ վերաբերմունքի։

Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, զինված խմբի կազմում, 2014թ.–ին ապօրինի մուտք են գործել Արցախի Հանրապետության տարածք: Այս հանցավոր խմբի անդամները կատարել են մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, այդ թվում՝ 17-ամյա Սմբատ Ցականյանի առևանգումն ու սպանությունը, 43-ամյա Սարգիս Աբրահամյանի սպանությունը և 37-ամյա Կարինե Դավթյանի ծանր վնասվածքը: Ադրբեջանի քաղաքացիներ Գուլիևն ու Ասկերովը 2014 թվականին ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել են 22 տարվա ազատազրկման և ցմահ ազատազրկման՝ դեռահասի սպանության, ԼՂՀ սահմանի ապօրինի հատման, զենքի պահման և լրտեսության, ինչպես նաև հայոց բանակի սպայի սպանության համար:–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ