Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել

09.11.2020, 19:32
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել
Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են:

Загружается новость ... "Лево"

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ: Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը: Հայ ժողովուրդը դեռևս կարող է դրսևորել այդ կամքն ու վճռականությունը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամուր կանգնի իր դիրքերում, և դրական արդյունքը երաշխավորված կլինի: Ես հավատում եմ», – գրել է Հարությունյանը Facebook–յան իր էջում:–0–