Առաջիկա ժամերին և օրերին ՊԲ–ն կհամալրվի զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ունեցող քաղաքացիներով. ԱՀ նախագահ (ՖՈՏՈ)

13.10.2020, 20:55
Առաջիկա ժամերին և օրերին ՊԲ–ն կհամալրվի զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ունեցող քաղաքացիներով. ԱՀ նախագահն այցելել է Ասկերանի շրջկենտրոն. ՖՈՏՈ
Առաջիկա ժամերին և օրերին ՊԲ–ն կհամալրվի զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ունեցող քաղաքացիներով. ԱՀ նախագահ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցել է Ասկերանի շրջկենտրոն։

Загружается новость ... "Лево"

Այս մասին նա հայտարարել է Facebook–յան իր էջում։

«Այսօր այցելել եմ Ասկերան շրջկենտրոն և շրջանային ղեկավարության հետ քննարկել պատերազմական գործողություններին աշխարհազորայինների մասնակցության հարցերը», – գրել է Հարությունյանը:

Շրջվարչակազմի ղեկավարը զեկուցեց, որ ժողովուրդն ունի պատասխանատվության բարձր գիտակցում, և կամավորական ջոկատների կազմավորման աշխատանքներն ընթանում են հավուր պատշաճի:

Հարությունյանը հայտնել է, որ Ասկերանի օրինակով Հանրապետության բոլոր շրջաններում այս պահին իրականացվում է աշխարհազորայիններից կազմված ջոկատների ստեղծման գործընթացը:

«Առաջիկա ժամերի և օրերի ընթացքում Պաշտպանության բանակը կհամալրվի պատերազմի և զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող մեր քաղաքացիներով, որոնց մասնակցությունը, համոզված եմ, էականորեն նպաստելու է մարտի դաշտում իրականացվող մեր զորքերի գործողությունների արդյունավետության բարձրացմանը», – ընդգծել է նախարարը:–0–