583.37
6.48
494.13
+8
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

21:49
27 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղերձով դիմեց ժողովրդին

«Արդեն մեկ ամիս է, ինչ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի և հայության դեմ։ Արցախի բանակի և քաղաքացիական բնակչության վրա այս ընթացքում թափվել են հազարավոր արկեր, հրթիռներ, բաց թողնվել հազարավոր անօդաչու թռչող սարքեր: Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ադրբեջանցիներով, ահաբեկիչներով, վարձկաններով, թուրք ու պակիստանցի հատուկջոկատայիններով։ Մեկ ամիս առաջ՝ նրանք Արցախը արագ նվաճելու, Արցախը կործանելու, ծնկի բերելու խնդիր էին դրել իրենց առաջ», – ասվում է Փաշինյանի հայտարարության մեջ: 

Նրա խոսքով, բայց այսօր Արցախը թեկուզ վիրավոր, սակայն, կանգուն է, և այս ամենը առաջին հերթին մեր հերոսական բանակի, մեր հերոսական ժողովրդի, մեր հերոսական մարդու շնորհիվ: 

Փաշինյանը նշել է, որ այս դաժան, բայց հերոսական ընթացքը մեզ վստահություն է տալիս. Արցախը կանգուն է մնալու, որովհետև մեր ոգին անկոտրում է, մեր կամքը՝ անսասան: 

«Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարը ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլյուզիաները: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան սպասում են Արցախի անկման, իրենց վերջնական և անշրջելի հաղթանակի մասին լուրին:Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի ստանալու, Ադրբեջանի հանրությունը այդ լուրը չի ստանալու, և այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները», – ընդգծեց Փաշինյանը։ 

Նրա խոսքով, Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ՝ ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի և ամեն միլիմետրի համար, և անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու: 

«Հենց այս պահը հասունացնելն է Արցախի Պաշտպանության բանակի խնդիրը, և մենք պետք է ամեն ինչով աջակցենք, թև ու թիկունք լինենք Արցախի Հանրապետությանը, Պաշտպանության բանակին: Վերը շարադրված խնդիրները լուծելու համար մեզ հարկավոր է ժողովրդական ուժերի բացառիկ համախմբում և կարգապահություն: Ռազմական դրության, առավելևս մարտական պայմաններում պիտի գործի հրամանները անվերապահորեն և առանց քննարկման կատարելու տրամաբանությունը, հրամաններ չկատարողները, հրաման կատարելու կամքը սասանողները պետք է ենթարկվեն խստագույն պատժի, պատասխանատվության և, որ կարևոր է նաև, հանրային արգահատանքի»,– ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, որևէ բան, որևէ բան չպետք է արդարացում դառնա նրանց համար, որովհետև խաղասեղանին հայրենիքի ու ժողովրդի ճակատագիրն է, և մենք չենք կարող թույլ տալ Արցախի կորուստ կամ հայաթափում: 

Նա նաև նշեց, որ տեղյակ է, որ երեկվա իր ելույթը բազմաթիվ հակասական գնահատականների տեղիք է տվել: 

«Եվ, անկեղծ ասած, տարօրինակ չթվա՝ ուրախ եմ դրա համար: Այդ ելույթը ուներ երկու նպատակ՝ միջազգային հանրությանը ի ցույց դնել հայկական կողմերի կառուցողականությունը և նաև հայ ժողովրդի հաստատակամությունը՝ Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ:

Երկու խնդիրն էլ լուծված են լիովին՝ մի փոքր անսովոր, բայց բավական արդյունավետ ձևով: Եվ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր հաստատակամության համար: Եվ խնդիրը, ահա, երեկվա ելույթի արդյունքում առաջացած էներգիան վեր ածել կոնկրետ գործի: Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի: Այս տրամաբանությունն է, որ պիտի գործի այս օրերին:

Այս օրերին պետական կառավարման ողջ համակարգն աշխատում է կազմակերպչական բացերը վերացնելու, յուրաքանչյուր օղակի գործողություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ», – ասվում է Փաշինյանի ուղերձում: 

Վարչապետի խոսքով, մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի Պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք և պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար: 

«Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաև բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են և կկանգնեն մեր կողքին: Շնորհակալ հայ ժողովուրդը այդ վերաբերմունքը երբեք չի մոռանա: Երբեք չի մոռանա: Եվ առավելևս այս ֆոնին մեզ մնում է ամրացնել մեր կամքը, մեկտեղել մեր կամքը, սնել մեր վճռականությունն ու նվիրումը, առարկայացնել մեր որոշումը՝ պաշտպանելու մեր ժողովրդի, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը:

Այս պատերազմը մեզնից յուրաքանչյուրի համար պիտի դառնա բացարձակ ու անփոխարինելի առաջնահերթություն, ու մենք կհաղթենք», – նշել է վարչապետը: 

Նա ավելացրել է, որ այս պատերազմի ընթացքում էապես փոխվել է ղարաբաղյան հակամարտության ընկալումը աշխարհում։ 

«Միջազգային գլխավոր դերակատարներն այժմ ընդունում և բաց հայտարարում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան են ագրեսիվ կողմը։ Ահաբեկիչների և վարձկանների՝ Ադրբեջանի կողմից կռվելն արդեն հաստատված փաստ է աշխարհում։ Սա հնարավոր է դարձել, այդ թվում մեր ճիշտ դիվանագիտական աշխատանքի և հրապարակային կառուցողական շեշտադրումների արդյունքում։ Դրանք ի ցույց են դնում, որ Ադրբեջանը՝ ինչպես առաջ, այնպես էլ հիմա, պատրաստ չէ փոխզիջումների: Իսկ այս փաստը միջազգայնորեն լեգիտիմացնում է մինչև վերջ պայքարելու, հաղթանակներ կերտելու և հաղթանակները վայելելու հայ ժողովրդի իրավունքը: Եկեք պայմանավորվենք, որ մենք չենք վախենալու ոչնչից: Թույլ չենք տալու ներքին և արտաքին որևէ ուժի կասկած սերմանել Ազատ և Երջանիկ մեր ապագայի նկատմամբ: Մենք չենք վհատվելու նույնիսկ մեր սխալներից, վրիպումներից, անհաջողություններից», – նշել է վարչապետը։–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:57
10 Նոյեմբերի 2020
«Արվել է անհնարինը». Տոնոյանը՝ արցախյան պատերազմում հայկական զինված ուժերի մասին
«Արվել է անհնարինը». Տոնոյանը՝ արցախյան պատերազմում հայկական զինված ուժերի մասին
23:56
10 Նոյեմբերի 2020
ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղի իրավիճակի հարցով ռուս–թուրքական կենտրոնը կապված չէ խաղաղապահների հետ
ՌԴ ԱԳՆ–ից հայտնում են, որ Ղարաբաղի իրավիճակի հարցով ռուս–թուրքական կենտրոնը կապված չէ խաղաղապահների հետ
23:38
10 Նոյեմբերի 2020
«Մինչև վերջին օրը Շուշի քաղաքում եղել են մեր ուժերը». Տոնոյանը խոսել է բերդաքաղաքի ճակատամարտի մասին (ՎԻԴԵՈ)
«Մինչև վերջին օրը Շուշի քաղաքում եղել են մեր ուժերը». Տոնոյանը խոսել է բերդաքաղաքի ճակատամարտի մասին. ՎԻԴԵՈ
23:27
10 Նոյեմբերի 2020
Տոնոյանը ներկայացրել է Արցախում տիրող իրադրությունը պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումից հետո (ՎԻԴԵՈ)
Պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում տիրող իրադրությունը պատերազմի դադարեցման մասին հայտարարության ստորագրումից հետո. ՎԻԴԵՈ
23:08
10 Նոյեմբերի 2020
Ավինյանը բացատրել է, թե ինչու պատերազմն Արցախում ավելի շուտ չի ավարտվել
Ավինյանը բացատրել է, թե ինչու պատերազմն Արցախում ավելի շուտ չի ավարտվել
22:39
10 Նոյեմբերի 2020
Ռուսաստանն արել է առավելագույնը. Փոխվարչապետը՝ Արցախի պատերազմում ՌԴ դերակատարության մասին
Ռուսաստանն արել է առավելագույնը. փոխվարչապետը՝ Արցախի պատերազմում ՌԴ դերակատարության մասին
21:00
10 Նոյեմբերի 2020
Եվրամիությունը ողջունել է ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցումը
Եվրամիությունը ողջունել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը, Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը
20:36
10 Նոյեմբերի 2020
ՀՀ նախագահը Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է ՌԴ-ի կարևոր միջնորդական դերը պատերազմական գործողությունների դադարեցման գործում (ՎԻԴԵՈ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ. ՎԻԴԵՈ
18:45
10 Նոյեմբերի 2020
Մարկեդոնովը խոսել է Ղարաբաղի հայտարարության փխրունության մասին
Մարկեդոնովը խոսել է Ղարաբաղի հայտարարության փխրունության մասին
17:51
10 Նոյեմբերի 2020
Կրեմլում պարզաբանել են` ինչպես է որոշվելու Ղարաբաղի կարգավիճակը
Կրեմլում պարզաբանել են` ինչպես է որոշվելու Ղարաբաղի կարգավիճակը
17:08
10 Նոյեմբերի 2020
Զախարովան` Ղարաբաղի կարգավիճակի, ռուս խաղաղապահների և «Պլան Բ»–ի մասին
Զախարովան` Ղարաբաղի կարգավիճակի, ռուս խաղաղապահների և «Պլան Բ»–ի մասին
16:48
10 Նոյեմբերի 2020
Արայիկ Հարությունյանը ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին հրավիրել է Ստեփանակերտ՝ քննարկելու իրավիճակը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայ խորհրդարանականներին հրավիրել է Ստեփանակերտ՝ քննարկելու իրավիճակը