Անհերքելի կադրեր. թշնամու ուժերը, ահաբեկիչները հայտնվել են «դժոխքում» Արցախի անտառներում ու ձորերում (ՎԻԴԵՈ)

03.11.2020, 16:38
Անհերքելի կադրեր. թշնամու ուժերը, ահաբեկիչները հայտնվել են «դժոխքում» Արցախի անտառներում ու ձորերում. ՎԻԴԵՈ
Անհերքելի կադրեր. թշնամու ուժերը, ահաբեկիչները հայտնվել են «դժոխքում» Արցախի անտառներում ու ձորերում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ինչպես արդեն տեղեկացրել է Արցախի Պաշտպանության բանակը, հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր շուկա-Թաղավարդ բնագիծ) տեղի ունեցած և շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ-ի ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում՝ ոչնչացնելով թշնամական ահաբեկչական խմբավորումներ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ ու զրահապատ ավտոշարասյուն:

Загружается новость ... "Лево"

«Նշված տեղեկատվությունը հակառակորդի քարոզչամեքենան, ինչպես միշտ, փորձել է հերքել: Ի լրումն և ի հաստատումն մեր կողմից նախապես տարածված հաղորդագրության՝ ներկայացնում ենք ասվածի մասին պատմող տեսանյութ», – հայտնում են Պաշտպանության բանակից:–0–