Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարել է արցախահայերի ինքնորոշմանն աջակցելու մասին
16.10.2020,
01:05
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարել է արցախահայերի ինքնորոշմանն աջակցելու մասին

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն նամակ է հղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, որում հայտարարել է, որ շարունակում է հետևել տարածաշրջանում տիրող իրավիճակին։
Նամակը հրապարակվել է Ալմագրոյի Twitter–ի միկրոբլոգում։
«Ես արդեն երկար տարիներ հետևում են հակամարտությանն Արցախում և շարունակելու եմ դա անել մինչև չերաշխավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքը և չսկսվեն խաղաղ բանակցությունները։ Ինքնորոշման սկզբունքն այս դեպքում վճռորոշ դերակատարություն ունի, քանի որ դա նշանակում է ձեր ժողովրդի քաղաքացիական և քաղաքական իրավունքների լավագույն երաշխիք, դա է ժողովրդի ինքնությունն ու կենսակերպը պահպանելու միակ միջոցը», – ասել է նա։
Ալմագրոն նաև ընդգծել է, որ Գլխավոր քարտուղարությունը համաձայն է այն բանի հետ, որ Ադրբեջանի ռազմական հզորության ավելացումը, Թուրքիայի աջակցությամբ, սպառազինությունների միակողմանի մրցավազքը վերածել է ագրեսիայի։
«Մենք վերահաստատում ենք ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մեր կոչը, որոնք զինված հակամարտությունները կարգավորող միջազգային նորմերի աղաղակող խախտումներ են։ Դա ինքնին Մինսկի խմբի կողմից մշակված սկզբունքների կոպիտ խախտում է», – գրել է գլխավոր քարտուղարը։
Նա հայտարարել է, որ խաղաղությունն ու կայունությունն Արցախում և Կովկասում համապատասխանում են ընդհանուր շահերին։
«Մենք շարունակելու ենք գործադրել բոլոր ջանքերը, որոնք հանգեցնում են հակամարտությունը խաղաղ կարգավորելուն, ինչպես նաև Արցախում հայերի ինքնորոշման սկզբունքը բացարձակ հարգելուն», – ընդգծել է Ալմագրոն։–0–