Ամբողջ Արցախը կհոսանքազրկվի

18.02.2021, 14:05
Ամբողջ Արցախը կհոսանքազրկվի
Ամբողջ Արցախը կհոսանքազրկվի
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ամբողջ Արցախի տարածքը կհոսանքազրկվի։

Ինչպես հայտնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, «Արցախէներգո» ՓԲԸ տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված այսօր ժամը 12:20-ին հոսանքազրկվելու է ամբողջ հանրապետությունը:

«Հայցում ենք սպառողների ներողամտությունը և վստահեցնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները աշխատանքները ժամանակին ավարտելու համար», – նշվում է գերատեսչության Facebook–յան էջում:–0–