Ալիև. ԵԱՀԿ ՄԽ–ն որևէ դեր չի խաղացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, նա իրենց Բաքու չի կանչել

12.12.2020, 22:00
Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ–ն որևէ դեր չի խաղացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում,  նա իրենց Բաքու չի կանչել
Ալիև. ԵԱՀԿ ՄԽ–ն որևէ դեր չի խաղացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում,  նա իրենց Բաքու չի կանչել
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խումբը որևէ դեր չի խաղացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` շաբաթ օրն ընդունելով ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Ցավոք, Մինսկի խումբը որևէ դեր չի խաղացել հակամարտության կարգավորման հարցում, չնայած որ այն 28 տարվա ընթացքում ունեցել է դրա մանդատը։ Ես 17 տարի մասնակցել եմ բանակցություններին։ Սակայն, չնայած Մինսկի խումբը հանդես էր գալիս գաղափարներով և փորձում էր ստեղծագործ մոտեցում ցուցաբերել, դա որևէ արդյունք չտվեց», – ասել է Ալիևը։

Ադրբեջանի առաջնորդն ընդգծել է, որ հակամարտության կարգավորումն ամբողջությամբ փոխել է իրավիճակը տարածաշրջանում։

Загружается новость ... "Лево"

«Հիմա տարածաշրջանում բացարձակապես նոր իրավիճակ է», – ընդգծել է Ալիևը։

Նրա խոսքով, նա համաձայն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գնահատականի հետ այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն մնացել է պատմության մեջ։

Ալիևը նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Բաքու իրենց սեփական նախաձեռնությունն է, նա իրենց չի հրավիրել, ասվում է Ալիևի ելույթի տեքստում, որը մեջբերում է ԱզերՏաջ պետական լրատվական գործակալությունը։

«Այստեղ այցելելը ձեր գաղափարն է։ Ես դա կարող եմ կրկին ասել տեսախցիկների առջև։ Ես չեմ հրավիրել Մինսկի խմբին։ Բայց երբ ինձ տեղեկացրեցին, որ Մինսկի խումբն ուզում է այցելել, ես ասացի` թող գան, դեմ չեմ։ Միգուցե նրանք ինձ ասելու բան ունեն», – նշել է Ալիևը։

Ընդունելությանը ներկա են եղել նաև Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Ռուս դեսպանը նշել է, որ ՌԴ կառավարությունը միշտ նշել է Մինսկի խմբի կարևորությունը։

«Այդ պատճառով մենք մասնակցել և այսօր էլ մասնակցում ենք այս խմբում», – ասել է նա։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կայցելեն դեկտեմբերի 13–ին։–0–