Ադրբեջանը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ–Լիսագոր ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ

27.03.2023, 11:53
Ադրբեջանն այսօր փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ–Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ
Ադրբեջանը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ–Լիսագոր ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 27–ին` ժամը 9։00–ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ–Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը։

«Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։–0–