413.78
4.82
386.17
+24
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանը կրակահերթեր է արձակել Արցախի գյուղերի ուղղությամբ, գնդակը ներթափանցել է սենյակ, որտեղ երեխաներ են եղել (ՖՈՏՈ)

13:49
11 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ, հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նա նշել է, որ Հաշվի առնելով բնակավայրերի և ադրբեջանական դիրքերի միջև առկա հեռավորությունը և այն, որ գյուղի բնակելի հատվածը ուղիղ դիտարկվում է ադրբեջանական դիրքերից, անհերքելի է այն հետևությունը, որ ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորել է խաղաղ բնակիչների տները, որի հետևանքով վնասվել են բնակելի տներ՝ տան պատեր, տանիքներ։

Խաղաղ բնակիչներին ահաբեկելուն ուղղված նույն գործողությունների ընթացքում խոցվել է նաև Կարմիր շուկա համայնքի բնակչի տան պատուհանը, իսկ գնդակը ներթափանցել է տան հյուրասենյակ, որտեղ գտնվում էին կրակոցների ձայնից քնից արթնացած տանտիրոջ անչափահաս երեք երեխաները և կինը:

Հատկանշական է, որ նկարագրված դեպքը վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի ահաբեկչական պարբերական ակտիվացած գործողությունների հերթական դրսևորումն էր:

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը նորից փաստում է, որ Արցախի խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական զինված հենակետերը և դրանց միջոցով իրացվող հայատյաց ու ահաբեկչական գործողությունները ուղիղ և անառարկելի սպառնալիք են Արցախի բնակչության իրավունքների՝ մասնավորապես կյանքի իրավունքի համար:

«Վերահաստատում եմ այն պնդումը, որ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողությունները կրում են պարբերական ու համակարգված բնույթ, որն նպատակաուղղված է վախի, հուսահատության մթնոլորտ ձևավորելու Արցախում։ Ադրբեջանը շարունակելու է Արցախը ժողովրդի դեմ ուղղված իր հանցավոր փորձերը, քանի դեռ միջազգային հանրությունը միաձայն չի դատապարտել մարդկության դեմ ուղղված ադրբեջանական բացահայտ անօրինականությունները», - նշել է Ստեփանյանը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:56
29 Մայիսի 2023
Վերջնակետը հատված է ՝ կա՛մ դու կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ դու ողջ հայ ժողովրդի դեմ ես. Ռուբեն Վարդանյան (ՎԻԴԵՈ)
Ռուբեն Վարդանյանը հայտարարություն է տարածել ստեղծված իրավիճակի կապակցությամբ. ՎԻԴԵՈ
18:40
26 Մայիսի 2023
Վերականգնվել է ԿԽՄԿ-ի կողմից բուժառուների տեղափոխումն Արցախից ՀՀ բժշկական կենտրոններ
Վերականգնվել է ԿԽՄԿ-ի կողմից բուժառուների տեղափոխումն Արցախից ՀՀ բժշկական կենտրոններ
14:46
25 Մայիսի 2023
ԱՄՆ Արիզոնա Նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը
ԱՄՆ Արիզոնա Նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը
12:09
24 Մայիսի 2023
Դադարեցնում եմ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ բոլոր տեսակի քննարկումները. ԱՀ նախագահն ուղերձ է հղել (ՎԻԴԵՈ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին երեկոյան ուղերձ է հղել՝ հրատապ արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ. ՎԻԴԵՈ
14:02
23 Մայիսի 2023
Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում. Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է արցախցիներին
Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում. Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է արցախցիներին
00:43
23 Մայիսի 2023
Ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ու մեր զավակների ապագան. Արցախի նախկին նախագահները մեկնաբանել են Փաշինյանի հայտարարությունը
Ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ու մեր զավակների ապագան. Արցախի նախկին նախագահները մեկնաբանել են Փաշինյանի հայտարարությունը
00:08
23 Մայիսի 2023
Առ ոչինչ են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Փաշինյանի ցանկացած հայտարարություն. Արցախի ԱԺ-ն հայտարարություն ընդունեց
Քիչ առաջ ավարտվեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստը՝ հրատապ հարցերի օրակարգով
23:49
22 Մայիսի 2023
Այլևս հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար. Արցախի ԱԺ նախագահ
Թովմասյանը կոչ արեց աշխարհասփյուռ հայությանը, Հայաստանի և Արցախի ճակատագրով մտահոգ հասարակությանը սատար կանգնել Արցախի՝ իր հայրենիքում խաղաղ և անկախ ապրելու և արարելու կամքին

11:27
22 Մայիսի 2023
Ադրբեջանը խախտել է հրադադարն Արցախում` կիրառելով հրաձգային զենք
Հայկական կողմը կորուստներ չունի
10:52
19 Մայիսի 2023
Ադրբեջանն Արցախում նռնականետ է կիրառել` խախտելով հրադադարը
Ադրբեջանն Արցախում նռնականետ է կիրառել` խախտելով հրադադարը
15:29
18 Մայիսի 2023
Արցախի ԱԺ նախագահը կոչով դիմել է Արայիկ Հարությունյանին
Հրաժարականի դիմում ներկայացրեք, պարո´ն նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն. Արցախի ԱԺ նախագահը կոչով դիմել է Արցախի նախագահին