Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին. Արցախի նախագահ

16.02.2021, 23:28
Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին
Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին. Արցախի նախագահ
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Մարդասիրական հարցերի շուրջ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ այսօր ադրբեջանական կողմը մեզ է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին:

Այս մասին հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook–յան իր էջում։

«Վերջին պատերազմի զոհերի մարմինների ու հնարավոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են: Բացի դրանից, երկուստեք սկսել ենք ջանքեր գործադրել նաև 1990-ականների պատերազմի հայ և ադրբեջանցի զոհերի աճյունների որոնման ու միմյանց փոխանցելու ուղղությամբ:
Խոնարհումս նրանց հիշատակին. ցավակցում եմ բոլոր հարազատներին», – նշել է Արցախի նախագահը:–0–