Ադրբեջանը հարձակում է իրականացրել Փառուխի շրջանում, հայկական կողմը վիրավոր ունի. ՌԴ ՊՆ

12.04.2022, 21:37
Ադրբեջանը հարձակում է իրականացրել Փառուխի շրջանում, հայկական կողմը վիրավոր ունի
Ադրբեջանը հարձակում է իրականացրել Փառուխի շրջանում, հայկական կողմը վիրավոր ունի. ՌԴ ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական ԶՈւ-ն խախտել է հրադադարի ռեժիմը Արցախի Փառուխ գյուղի մոտ, ինչի հետևանքով ՊԲ զինծառայող է վիրավորվել:

«Անցած օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում Փառուխ բնակավայրի մոտ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի զորամիավորումների մեկ զինծառայող: Խաղաղապահ զորակազմի հրանատարության կողմից, երկու կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ, միջադեպը կարգավորվել է», - նշվում է ՌԴ ՊՆ-ի ապրիլի 12-ի տեղեկագրում, որտեղ ներկայացված է ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը ղարաբաղյան հակամարտության գոտում:-0-