Ադրբեջանը «Գրադով» հրթիռակոծել է Արցախի մի շարք բնակավայրեր
23.10.2020,
17:01
Ադրբեջանը «Գրադով» հրթիռակոծել է Արցախի մի շարք բնակավայրեր

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ -Բերձոր ճանապարհահատվածը, հայտնում է Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։ Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–
Загружается новость ... "Лево"
«Ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։ Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–