Ադրբեջանն առանց մեկնաբանության արգելել է իրականացնել որոնողական աշխատանքներ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում

22.02.2021, 10:15
Արդեն 8 օր է` որոնումներ չեն իրականացվում. Ադրբեջանն առանց մեկնաբանության արգելել է իրականացնել որոնողական աշխատանքներ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում
Ադրբեջանն առանց մեկնաբանության արգելել է իրականացնել որոնողական աշխատանքներ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով։

Ինչպես հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում:

«Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով», – նշում են գերատեսչությունից:

Նշենք, որ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ:–0–