Ադրբեջանն Արցախում նռնականետ է կիրառել` խախտելով հրադադարը

19.05.2023, 10:52
Ադրբեջանն Արցախում նռնականետ է կիրառել` խախտելով հրադադարը
Ադրբեջանն Արցախում նռնականետ է կիրառել` խախտելով հրադադարը
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 18-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը։

Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ։
Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Մայիսի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։–0–