406.42
6.59
396.12
+1
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանն Արցախում մոտ 30 րոպե կրակ է բացել բնակելի տների ուղղությամբ (ՖՈՏՈ)

13:17
12 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 12–ին՝ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ։ Կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե, հաղորդում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Facebook–յան իր էջում։

«Այս պահին ճշտված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում։ Տներից մեկի դեպքում գնդակը խոցել է երկրորդ հարկի պատշգամբի դուռը և թափանցել տան սենյակ։ Տան բոլոր 4 անդամները՝ այդ թվում մեկ անչափահաս, գտնվում էին տանը և արթնացել են կրակահերթերից», – հայտնել է Ստեփանյանը։

Մյուս դեպքում արձակված գնդակը խոցել է բնակելի տան բակում գտնվող շվաքարանը։

Ադրբեջանական կրակոցներից տուժել է մեկ տուն Թաղավարդ համայնքում, իսկ հարևանությամբ տեղակայված տան բակում հայտնաբերվել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ։

«ՄԻՊ աշխատակազմի կողմից կրակահերթերի վերաբերյալ քաղաքացիական բնակչության շրջանում վնասների վերաբերյալ փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են։ Այս գործողությունները Արցախի ժողովրդի կյանքի, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության դեմ ուղղված ադրբեջանական հանցավոր վարքագծի, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական ապացույցն է, որի նպատակն է ահաբեկել Արցախում ապրող մարդուն և խաթարել նրա բնականոն կյանքն ու գործունեությունը», – նշել է Ստեփանյանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:08
09 Նոյեմբերի 2022
Բաբայան. Շուշիում Ալիևի հայտարարույունները հայ ժողովրդի ցեղասպան քաղաքականության կոչ են
Բաբայանը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը
18:19
07 Նոյեմբերի 2022
ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմն Արցախում
ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմն Արցախում
17:48
06 Նոյեմբերի 2022
Արցախում ականի պայթյունից 32-ամյա քաղաքացի է վիրավորվել
Արցախում ականի պայթյունից 32-ամյա քաղաքացի է վիրավորվել
12:33
04 Նոյեմբերի 2022
ՀՐԱՏԱՊ. Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետական նախարար
Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետական նախարար
11:15
04 Նոյեմբերի 2022
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել, քննարկվել են արտաքին քաղաքական վերջին զարգացումները
Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և այդ համատեքստում՝ իշխանությունների հետագա անելիքները
12:52
03 Նոյեմբերի 2022
Վարդանյան. ՀՀ ղեկավարությունն Արցախի փոխարեն որոշելու մանդատ չունի
Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ ՀՀ ղեկավարությունը չունի մանդատ Արցախի փոխարեն որոշելու, թե ինչպես են նրանք ապրելու
11:26
03 Նոյեմբերի 2022
Սոչիի բանակցությունները չի կարելի հաջողված համարել. Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ Սոչիի բանակցությունները չի կարելի հաջողված համարել, վերջնական տեքստում չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը
15:56
31 Հոկտեմբերի 2022
Պուտին. պետք է ինչ–որ ժամանակ ավարտել ղարաբաղյան հակամարտությունը
Պուտինը հայտարարել է, որ պետք է ինչ–որ ժամանակ ավարտել ղարաբաղյան հակամարտությունը
22:53
30 Հոկտեմբերի 2022
Արցախի ժողովրդի կամքն անսասան է սեփական ճակատագիրը որոշելու և տնօրինելու հարցում. Արցախի նախագահ
Արցախի ժողովրդի կամքն անսասան է սեփական ճակատագիրը որոշելու և տնօրինելու հարցում, հայտարարել է Արայիկ Հարությունյանը. ՖՈՏՈ
22:48
30 Հոկտեմբերի 2022
Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել
Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել
13:49
21 Հոկտեմբերի 2022
Արցախի նախագահը պատմել է Ադրբեջանի հետ երկխոսության մասին
Արցախի նախագահը պատմել է Ադրբեջանի հետ երկխոսության մասին
13:03
20 Հոկտեմբերի 2022
Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը
Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը