Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Միրզոյանը դա անշրջելի փաստ է անվանել
29.05.2022,
21:12
Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Միրզոյանը դա անշրջելի փաստ է անվանել
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անշրջելի փաստա է անվանել այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը: Միրզոյանը նաև նշել է, որ օրակարգում է ԼՂ կարգավիճակի հարց և ԼՂ հայության ինքնորոշման իրավունքը ուժի մեջ է:
«Մենք կարող ենք ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ և դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այդ փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահը ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը ու սա անշրջելի փաստ է», - ասել է Միրզոյանն «Արմենպրեսին» տված հարցազրույցում:
Միրզոյանը նաև հիշատակել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից արված պաշտոնական հայտարարությունները, որտեղ նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունը որպես համանախագահողներ: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում նման հայտարարություններով հանդես են եկել ԱՄՆ-ն, Ֆրանսիան:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ընդգծվել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ ս.թ. ապրիլի 19-ին ընդունած համատեղ հայտարարության մեջ: ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի՝ 2021թ. դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած վեհաժողովում տասնյակ երկրների ԱԳ նախարարներ ընդգծեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահության բացառիկ դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում», - ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:
Միաժամանակ Միրզոյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանը չի ստեղծել, այլ միջազգային հանրությունը և հետևաբար՝ Ադրբեջանն այն չի կարող լուծարել, կամ նրա առաքելությունը ավարտված համարել:
«Այդ նույն միջազգային հանրությունն այսօր արձանագրում է, որ ԵԱՀԿ ՄԽ գոյություն ունի: Նաև, ինչպես նշեցի, արձանագրում է, որ կա ԼՂ հիմնախնդիր, որը պետք է կարգավորել: Այդ մասին ասվում է նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ վերը հիշատակված հայտարարության մեջ: Այդ մասին բոլորովին վերջերս հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը՝ արտահայտելով ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը: Ընդ որում, նույն հայտարարության մեջ ընդգծվեց նաև, որ օրակարգում կա ԼՂ կարգավիճակի հարց և ԼՂ հայության ինքնորոշման իրավունքը ուժի մեջ է», - նշել է Միրզոյանը:
Նա նաև ընդգծել է, որ ՀայաստաննԱդրբեջանից երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ:
«ԼՂ հիմնախնդիրը իրավունքի հարց է և այդպես էլ ընկալվում է միջազգային հանրության կողմից: Եվ դա է երևում բրյուսելյան հանդիպումից: Մենք արձանագրել ենք, որ պատերազմի էջը մեզ համար փակված է, կա հիմնախնդիր, որը պետք է լուծվի քաղաքական, դիվանագիտական եղանակով», - ընդգծել է Միրզոյանը:-0-