423.85
4.07
402.21
+14
Եղանակը Երևանում
Հայ

«Ադրբեջանի ճանապարհային նախագծերը թույլ կտան օղակի մեջ վերցնել ռուսական խաղաղապահ առաքելությանը».Արցախի ԱԳ նախարար

13:36
09 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղի օկուպացված տարածքների «վերականգնման» տակ Ադրբեջանը ստեղծում է ռազմաքաղաքական պլացդարմ՝ ծավալապաշտական քաղաքականություն վարելու համար։

Загружается новость ... "Лево"

Այս մասին ասել է Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը՝  մեկնաբանելով օկուպացված Ղարաբաղում ճանապարհների կառուցման մասին վերջին տեղեկությունները, հաղորդում է news.am–ը։

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Ղարաբաղում, անհրաժեշտ է դիտարկել տարբեր կտրվածքներով, բայց ամենագլխավորն այն է, որ տեղի ունեցող ամեն բան աշխարհաքաղաքական աստառ ունի։ Ընդ որում՝ ոչ այնքան լոկալ, ուղղված Արցախի եւ Հայաստանի դեմ, որքան տարածաշրջանային եւ ինչ-որ չափով գլոբալ՝ հետապնդելով Անդրկովկասի սահմաններից դուրս նպատակներ՝ սահմանակից աշխարհաքաղաքական տարածքներում։

Մենք տեսնում ենք, որ ստեղծվում է իր տեսակի մեջ ծավալապաշտական ուղղության տրանսպորտային ենթակառուցվածք։ Ընդ որում՝ պահը շատ հարմար է ընտրված՝ «օկուպացված հողերի» վերականգնում «հայկական բարբարոսությունից» եւ այլն։ Իրականում տեսնում ենք, որ դրվում է ապագայում Թուրքիայի եւ Ադրբեջանի հարձակողական քաղաքականության հիմքը։ Նրանք ստեղծում են ճանապարհների, թունելների շատ տարածված ցանց, որոնք թույլ կտան շատ մեծ քանակությամբ զորքեր նետել Իրանի հետ սահման, ինչպես նաեւ օղակի մեջ վերցնել ռուսական խաղաղապահ զորակազմը։ Թուրքիայի ամենամեծ ներկայությունն Ադրբեջանում Նախիջեւանում եւ Գյանջայում է։ Նպատակը՝ կապել այդ շրջանները Արաքսի հետ։ Դրան են նվիրված մասշտաբային տրանսպորտային նախագծեր։

Մռավի տակով թունելի կառուցման դեպքում Ադրբեջանին կհաջողվի մի քանի խնդիր լուծել։ Նախ՝ տրանսպորտային թունելին զուգահեռ կարող է կառուցվել թունել Թարթառի ջրերը հեռացնելու համար։ Թունելը թույլ կտա օպերատիվ կերպով մեծ քանակությամբ զորքեր նետել Գյանջայից դեպի Իրանի սահման, օղակի մեջ վերցնել ռուսական խաղաղապահ զորակազմը։ Բնական է՝ Արցախի հետ միասին։ Ընդ որում՝ Հայաստանը լիակատար շրջափակման մեջ կլինի։ Դա թույլ կտա լուծել հարձակողական բնույթի հարցեր Իրաի դեմ, զորքեր նետել գաղտնի ռեժիմով։ Հարձակողական բնույթի նման նախագծեր կան Արցախի օկուպացված այլ տարածքներում՝ ճանապարհների ճյուղավորված ցանց, եւ շատ հեռուն գնացող նպատակներ։ Տեղի ունեցողը հասկանալը թույլ կտա պատրաստված լինել եւ արձագանքել»,- նշել է Դավիթ Բաբայանը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:57
02 Հոկտեմբերի 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածներն աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ. Փաշինյան
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ–ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերն ու հետագա քայլերը
13:30
02 Հոկտեմբերի 2023
Արցախում տապալվել է Եվրոպայում մեծությամբ երկրորդ խաչը
Արցախում տապալվել է Եվրոպայում մեծությամբ երկրորդ խաչը
12:50
02 Հոկտեմբերի 2023
Արցախի նախկին առաջնորդները դուրս չեն եկել են Ստեփանակերտից, ընթանում են բանակցություններ
Արցախի նախկին առաջնորդները դուրս չեն եկել են Ստեփանակերտից
11:56
02 Հոկտեմբերի 2023
Ուղեցույց բռնի տեղահանված արցախցիների համար. ի՞նչ անել, ու՞ր դիմել, որտե՞ղ ստանալ օգնություն
Ուղեցույց բռնի տեղահանված արցախցիների համար
22:03
01 Հոկտեմբերի 2023
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս՝ 15 ուղևորներով (ՎԻԴԵՈ)
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս՝ 15 ուղևորներով
21:57
01 Հոկտեմբերի 2023
Արցախի նախագահը ու մի խումբ պատասխանատուներ դեռ որոշ ժամանակ կմնան Արցախում
Արցախի նախագահը ու մի խումբ պատասխանատուներ դեռ որոշ ժամանակ կմնան Արցախում
12:01
01 Հոկտեմբերի 2023
Ամայացած Ստեփանակերտ, Արցախը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց (ՎԻԴԵՈ)
Ամայացած Ստեփանակերտ, Արցախը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց. ՎԻԴԵՈ
11:25
01 Հոկտեմբերի 2023
Ալիևը հանձնարարել է քանդել «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը
Ալիևը հանձնարարել է քանդել «Դեդո-Բաբո»-ն
00:03
01 Հոկտեմբերի 2023
Իսկական հերոս. 12-ամյա Կարենը, 40 ժամ ղեկին, ընտանիքին բերել, հասցրել է Հայաստան
Իսկական հերոս. 12-ամյա Կարենը, 40 ժամ ղեկին, ընտանիքին բերել, հասցրել է Հայաստան
22:12
30 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանը ձերբակալել է Դավիթ Բաբայանին
Ադրբեջանում ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար և օգնական Դավիթ Բաբայանը
21:14
30 Սեպտեմբերի 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սկսվում է բնակության ծախսերի աջակցության ծրագիր
14:47
29 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանցիները Լաչինում ձերբակալել են ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին
Ադրբեջանցիները քիչ առաջ Լաչինում ձերբակալել են ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին