Ադրբեջանի և Հայաստանի միջև ակտիվ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված աշխատանքը շարունակվում է. Պեսկով

20.10.2020, 17:18
Պեսկովն ասում է` Ադրբեջանի և Հայաստանի միջև ակտիվ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված աշխատանքը շարունակվում է
Ադրբեջանի և Հայաստանի միջև ակտիվ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված աշխատանքը շարունակվում է. Պեսկով
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի և Հայաստանի միջև ակտիվ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված աշխատանքը շարունակվում է։

Загружается новость ... "Лево"

Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Շարունակվում է աշխատանքը ռազմական բախումները դադարեցնելու և կարգավորման գործընթացը քաղաքական–դիվանագիտական հուն տեղափոխելու համար։ Ավել բան չեմ կարող ասել», – հայտարարել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե, արդյոք, նախապատրաստվում է
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների այցը ՌԴ`կոնսենսուս որոնելու համար։

Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում պատրաստակամություն է հայտնել այցելել Մոսկվա` հանդիպելու Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի հետ` Ղարաբաղի հարցով բանակցություններ վարելու նպատակով։–0–