Ադրբեջանի Զինված ուժեր այլևս գոյություն չունեն. Հովհաննիսյան
01.11.2020,
23:59
Փաստացի Ադրբեջանի Զինված ուժերի ղեկավարումը հանձնված է թուրքական բանակին և թուրքական Գլխավոր շտաբին

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի Զինված ուժեր այլևս գոյություն չունեն, հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում։
«Փաստացի Ադրբեջանի Զինված ուժերի ղեկավարումը հանձնված է թուրքական բանակին և թուրքական Գլխավոր շտաբին։ Եվ այս պահին կարող եմ ասել, որ ինչ–որ առումով նաև Ադրբեջանի Զինված ուժեր այլևս գոյություն չունեն», – հայտարարեց նա։
Նրա խոսքով, դեռ 2020թ.–ի ամառվա գործողությունններից հետո (Տավուշի հետ սահմանին, խմբգր.), երբ Ադրբեջանի բանակը խայտառակ գործողություններ ու արդյունքներ դրսևորեց Տավուշի հատվածում կարճաժամկետ մարտական գործողություննների ընթացքում, «դրանից հետո Թուրքիան անցավ գործի, իր ձեռքը մաքսիմում վերցրեց Ադրբեջանի ԶՈւ–ի կառավարումը»։
«Այս պատերազմի ընթացքում շատ ու շատ ադրբեջանցիների, ինչպես նաև միջազգային որոշ փորձագետների կողմից, այսպես հիացմունքով նշվող ադրբեջանական ռազմատեխնիկական բացառիկ ցուցանիշները, օդային հարձակման միջոցները, հետախուզական միջոցները, ԱԹՍ–ները և ընդհանուր վերցրած այս տեխնիկական նորարարական բաղադրիչը ավելի շատ ոչ մի կապ չուներ Ադրբեջանի հետ, ավելի շատ թուրքական է, իսրայելական է և հիմնականում թուրքական Զինված ուժերի կառավարման ներքո, որը ամառվա խայտառակությունից հետո սկսեց ակտիվանալ Թուրքիայի շնորհիվ», – ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, այդ տեխնիկական առավելությունը երկար չի տևելու, այս ուղղությամբ ևս Ադրբեջանի արդեն գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանն անակնկալներ են սպասվում առաջիկայում։
«Եվ մենք պատրաստ ենք ու գիտենք, որ փորձելու են այլ ուղղությամբ գործողություններ իրականացնել», – հայտարարեց Հովհաննիսյանը։–0–
Загружается новость ... "Лево"