Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարի ռեժիմն Արցախում, ԱՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվությունը

06.02.2022, 18:41

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները , որոնց համաձայն , ՊԲ- ի ստորաբաժանումները իբր կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ , կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ, հաղորդում է ԱՀ ՊՆ-ն:

«Իրականում, նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Արցախի պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ փաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին և կոչ անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից:-0-