Ադրբեջանի ԶՈւ–ն հայտնվել է «Դժոխքի ձորում». հակառակորդն ունեցել է մեծաթիվ կորուստներ, նրանց մտահղացումը լիովին ձախողվել է

01.11.2020, 15:18

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ երեկոյան հակառակորդը փորձել է կատարել հարձակման փորձեր ռազմաճակատի ամբողջ երկարությամբ, այդ փորձերը հատկապես ինտենսիվ են եղել Մարտունու և Շուշիի ուղղություններով, հայտնել է ԱՀ ՊՆ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը։

Загружается новость ... "Лево"

Ինչպես նշվում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook–յա էջում, Մարտունու ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները կատարել են մարտավարական խուսավարումներ՝ առաջնագիծը մարտ վարելու համար ավելի հարմար դարձնելու նպատակով։ Դա մարտավարության մի մասն է։

«Երկրորդ ուղղությամբ ՊԲ-ին հաջողվել է գուշակել հակառակորդի հավանական գործողությունները և նրանց առաջ եկող շարասյուներն ու կենդանի ուժը ոչնչացնել մեկ վայրում։ Այդ վայրն այսուհետ ադրբեջանցիները կարող են անվանել Դժոխքի ձոր, որովհետև այդ վայրում ունեցել են մեծաթիվ կորուստներ, և լիովին ձախողվել է նրանց մտահղացումը», – նշել է Սարումյանը։

Ներկայումս ՊԲ ստորաբաժանումները վստահորեն զբաղեցնում են իրենց բնագծերը, վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են կասեցնել հակառակորդի բոլոր ոտնձգությունները:–0–