Ադրբեջանի ԶՈւ–ի գնդակոծության հետևանքով Արցախում 60–ամյա տղամարդ է սպանվել, ևս 6 մարդ վիրավոր է. ՄԻՊ
21:14
30 Հոկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի Զինված ուժերի գնդակոծության հետևանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60–ամյա Սերգեյ Բալայանը, վիրավորվել է 6 խաղաղ բնակիչ, տեղեկացրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Ադրբեջանը շարունակում է կանխամտածված, առանց ընտրելու թիրախավորել քաղաքացիական շրջաններն ու բնակչությանը», – գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։–0–
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ