Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին. ԶԼՄ

03.10.2023, 09:58
Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին
Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանցիները Հակարի կամրջի մոտ ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին, հաղորդում է Mediahub–ը։

Նշենք, որ Մելքումյանը ԱՀ նախագահի 2021թ.-ի փետրվարի 22-ի հրամանագրով նշանակվել էր Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ։

ԱՀ նախագահի 2023թ․-ի հունվարի 7-ի հրամանագրով նշանակվել էր Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար։ ԱՀ նախագահի 2023թ․-ի հունվարի 16-ի հրամանագրով նշանակվել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

Արարատ Մելքումյանն ունի գեներալ-մայոր զինվորական կոչում։

«Նովոստի–Արմենիա» գործակալությանը դեռ չի հաջողվել ստանալ այս տեղեկատվության պաշտոնական հաստատում։–0–