ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական կողմը նախօրեին հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն, հաղորդում է
«Արմենպրես»-ը` հղում անելով Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանին։
«Աճյուններն ադրբեջանցիները հայտնաբերել են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ։ Մարմինների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Վերջին երկու օրերին որոնողական աշխատանքներ չեն իրականացվել: Հունվարի 16-ին մարտական գործողությունների չորս՝ Հադրութի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով, վերսկսվել են զոհվածների աճյունների որոնումները», – ասել է Թադևոսյանը։–0–