Ադրբեջանական կողմն ակտիվ կրակ է վարում Արցախի մի շարք համայնքների ուղղությամբ (ՖՈՏՈ)

09.03.2022, 20:26
Ադրբեջանական կողմը ակտիվ կրակ է վարում Արցախի մի շարք համայնքների ուղղությամբ. ՖՈՏՈ
Ադրբեջանական կողմն ակտիվ կրակ է վարում Արցախի մի շարք համայնքների ուղղությամբ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում ականանետերի կիրառմամբ ակտիվ կրակ են վարում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտներ հարուցելով բնակիչների ազատ տեղաշարժին:

Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրավապահ մարմինները հնարավորինս ձեռնարկում են բոլոր միջոցները ադրբեջանական կողմի հանցավոր արարքները և դրանց հետևանքները փաստագրելու ուղղությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունից նաև հայտնում են, որ օվա ընթացքում Խրամորթ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետից բարձրախոսով կրկին հնչեցվել է «տարածքը լքելու, ուժ կիրառելու» սպառնալիքները:-0-