ԱՀ նախագահը Ջալալ Հարությունյանին է հանձնել գեներալ–լեյտենանտի զինվորական ուսադիրները (ՎԻԴԵՈ)
21:26
15 Հոկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանին է հանձնել գեներալ–լեյտենանտի զինվորական ուսադիրները։
«Այսօր այցելել եմ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները: Պատերազմն, իհարկե, չի ավարտվել, բայց մարտունակության, արհեստավարժության, վճռականության և հայրենասիրության այն բարձր մակարդակը, որն ունի մեր բանակը, վստահություն և ոգևորություն է ներշնչում: Ի զեն՝ հանուն մեր սուրբ հայրենիքի», – նշել է Արայիկ Հարությունյանը Facebook–յան իր էջում:
Այսօր ավելի վաղ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:–0–
ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ. քննարկվել են ԼՂ-ում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր. ՎԻԴԵՈ
Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, օկուպացրել է Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, գերեվարել 64 զինծառայողի. Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին