2024թ.-ի հունվարի 1-ից Արցախը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիր

28.09.2023, 10:49
2024թ.-ի հունվարի 1-ից Արցախը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել
2024թ.-ի հունվարի 1-ից Արցախը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիր
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։

Համաձայն հրամանագրի՝ ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակի կապակցությամբ՝ ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունն այն մասին, որ ապահովվում է ԼՂ բնակիչների, այդ թվում՝ զենքերը վայր դրած զինծառայողների, իրենց ունեցվածքով, տրանսպորտային միջոցներով, ազատ, ինքնակամ և անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածով՝ որոշվել է.

1. Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել իրենց գերատեսչական ենթակայության բոլոր պետական հաստատությունները և կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։
2. Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով, հետագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին:

Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից հետո։-0-