415.35
6.93
415.97
+30
Եղանակը Երևանում
Հայ

2 զոհ, 14 վիրավոր. ՊԲ-ն թարմ տվյալներ է հայտնում շփման գծից

18:27
03 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը, հաղորդում է Արցախի ՊԲ-ն:

«ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:17
12 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանն Արցախում մոտ 30 րոպե կրակ է բացել բնակելի տների ուղղությամբ (ՖՈՏՈ)
Ադրբեջանն Արցախում մոտ 30 րոպե կրակ է բացել բնակելի տների ուղղությամբ. ՖՈՏՈ
11:54
12 Սեպտեմբերի 2022
ԱՄՆ–ն 2մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության տարածքում ականազերծում կատարելու համար
ԱՄՆ–ն 2մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության տարածքում ականազերծում կատարելու համար
13:22
08 Սեպտեմբերի 2022
Արցախի նախագահը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու որոշումը
Արայիկ Հարությունյանն ընդունել է բարերար Ռուբեն Վարդանյանին
10:47
08 Սեպտեմբերի 2022
«Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել». Թորոսյանը կոչ է արել չխորացնել թշնամանքն Ադրբեջանի հետ
«Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել». Թորոսյանը կոչ է արել չխորացնել թշնամանքն Ադրբեջանի հետ
16:03
07 Սեպտեմբերի 2022
Պուտին. ամենազգայուն հարցերից մեկը Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ կապված մթնոլորտն է
Պուտինը չորեքշաբթի Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նրանք մշտական կապի մեջ են Ղարաբաղի թեմայով
10:54
02 Սեպտեմբերի 2022
Հայաստանը շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղում անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին. Փաշինյան
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31–ամյակի առիթով
15:26
31 Օգոստոսի 2022
Քրեական հետապնդում չի իրականացվի Բերձորի և Աղավնոյի այն բնակիչների նկատմամբ, ովքեր հրկիզել են իրենց տները. ոստիկանությունից նշել են պատճառը
Քրեական հետապնդում չի իրականացվի Բերձորի և Աղավնոյի այն բնակիչների նկատմամբ, ովքեր հրկիզել են իրենց տները. ոստիկանությունից նշել են պատճառը
12:15
30 Օգոստոսի 2022
Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են նոր երթուղու համապատասխան հատվածում. Արցախի ՏԿԵՆ
Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց հատվածում
15:06
29 Օգոստոսի 2022
Որոշվել է օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի հետ Արցախի կապն իրականացնել նոր երթուղով. Արցախի ԱԽ
Որոշվել է օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի հետ Արցախի կապն իրականացնել նոր երթուղով
10:15
29 Օգոստոսի 2022
Ստեփանակերտում նշել են Արցախը Հայաստանին կապող նոր միջանցքի ուղղությունը
Ստեփանակերտում նշել են Արցախը Հայաստանին կապող նոր միջանցքի ուղղությունը
17:57
26 Օգոստոսի 2022
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի նշանակման լուրին Բաքվի կտրուկ արձագանքին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի նշանակման լուրին Բաքվի կտրուկ արձագանքին