1996-ին առաջ քաշվեց այն գաղափարը, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի, այսօր կարելի է ասել, որ դա ևս ճիշտ չի եղել. ՔՊ–ական պատգամավոր
14.04.2022,
14:55
Այսօր Աժ–ում ՔՊ–ական պատգամավորն աղմկահարույց հայտարարություն է արել

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսօր աղմկահարույց հայտարարություն է արել։
«Հիշեցնեմ, որ դեռևս 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ասպարեզ նետվեց մի գաղափար, որ մեզ համար անընդունելի է մի ժողովրդի բռնի տիրապետումը մյուսի նկատմամբ: Ըստ էության, առաջ քաշվեց այն գաղափարը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի, տարիներ են անցել ու այսօր կարելի է ասել, որ դա ևս ճիշտ չի եղել», – հայտարարեց Խաչատրյանն ԱԺ ամբիոնից։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 13–ին խորհրդարանում հայտարարեց. «Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ: Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»։ Այս հայտարարությունը բուռն արձագանք ստացավ հասարակության շրջանում։ Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ վրդովմունք հայտնեցին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին Փաշինյանի հայտարարության կապակցությամբ։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրեց Փաշինյանին ստախոսության մեջ` հայտարարելով, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում երբեք չի բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ:–0–