+11
Եղանակը Երևանում
Հայ

12 դիրք անցել է թշնամու հսկողության տակ, զինծառայողներ են գերեվարվել. Հին Թաղերում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է

10:58
09 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա պարզվել է, որ Ջ.Մ.-ն, զբաղեցնելով հրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնը և հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, 2020թ. նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հրաման է ստացել մարտական հերթապահություն կատարելով ապահովել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր տեղամասի արևելյան սահմանի թվով 12 մարտական դիրքերի անվտանգությունը, սակայն 2020թ.  դեկտեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերել է պաշտոնեական անփութություն, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ` Հադրութի շրջանի Հին Թաղեր տեղամասի արևելյան սահմանի 12 մարտական դիրքերն անցել են թշնամու վերահսկողության տակ, վերջինիս ենթակայության ներքո գտնվող թիվ N մարտական դիրքում տեղակայված անձնակազմի զինծառայողները հայտնվել են շրջափակման մեջ, որից ինը զինծառայողներ զոհվել են, երկուսը՝ գերեվարվել, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Загружается новость ... "Лево"

Հիշյալ հրամանատարին դեռևս 2021թ. ապրիլի 30-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) և միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը 2021թ. մայիսի 1-ի որոշմամբ մերժվել էր։

Քրեական գործով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից նշված որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը դատարանի կողմից բավարարվել է, և գործն ուղարկվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2021թ. նոյեմբերի 8-ին բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, և մեղադրյալ Ջ.Մ-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:43
25 Մարտի 2023
ՌԴ ՊՆ. ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել ԶՈւ ստորաբաժանումները վերադարձնել նախկինում զբաղեցրած դիրքեր
Ադրբեջանի ստորաբաժանումը հատել է կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում և սկսել է դիրքի ինժեներական աշխատանքները
22:23
25 Մարտի 2023
Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ. ընդդիմադիր պատգամավոր
Ադրբեջանցիները հատել են արցախա-ադրբեջանական զորքերի շփման գիծը և վերահսկողություն հաստատել առաջնագծի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ, ասել է Տիգրան Աբրահամյանը
18:46
25 Մարտի 2023
Ադրբեջանը դիրքային առաջխաղացում է ապահովել Արցախում
Ադրբեջանը դիրքային առաջխաղացում է ապահովել Արցախում
15:08
22 Մարտի 2023
Ապատեղեկատվություն է. Արցախում զորք և զինամթերք չի տեղափոխվել
Ադրբեջանն ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել
13:19
22 Մարտի 2023
Արցախի 7 բնակիչ հայտնվել է ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում
Այսօր Արցախի 7 բնակիչ հայտնվել է ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում
08:43
22 Մարտի 2023
Ադրբեջանը կեսգիշերին կրկին փակել է Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանը կեսգիշերին կրկին փակել է Արցախի գազամատակարարումը
17:55
19 Մարտի 2023
Ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Արցախի բնակչի ուղղությամբ
Ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել Արցախի բնակչի ուղղությամբ
13:09
16 Մարտի 2023
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում
21:40
14 Մարտի 2023
Արցախից հայտնել են, թե ինչ է իրականում ՀՀ-ից տեղափոխել ԱՀ (ՖՈՏՈ)
Արցախից հայտնել են, թե ինչ է իրականում ՀՀ-ից տեղափոխել ԱՀ. ՖՈՏՈ
11:28
14 Մարտի 2023
Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է Ադրբեջանի առաջարկին
Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է Ադրբեջանի առաջարկին
10:32
14 Մարտի 2023
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
22:17
10 Մարտի 2023
Ադրբեջանը շուրջ 30 րոպե կրակ են բացել Արցախի հետ շփման գծում
Ադրբեջանը շուրջ 30 րոպե կրակ են բացել Արցախի հետ շփման գծում