Տեղեկություն է տարածվել, որ The Halo Trust–ը Թուրքիային է փոխանցել Արցախում ականապատված տարածքների քարտեզը, քրգործը վարույթ է ընդունվել

30.03.2021, 17:31
Տեղեկություն է տարածվել, որ The Halo Trust–ը թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում ականապատված տարածքների քարտեզը, քրգործը վարույթ է ընդունվել
Տեղեկություն է տարածվել, որ The Halo Trust–ը Թուրքիային է փոխանցել Արցախում ականապատված տարածքների քարտեզը, քրգործը վարույթ է ընդունվել

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի–Արմենիա/. Սույն թվականի մարտի 30-ին Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածով հարուցված քրեական գործը՝ ս.թ. մարտի 11-ին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված «The Halo Trust» կազմակերպության կողմից ԱՀ-ում գործունեություն ծավալելու ընթացքում թուրքական հատուկ ծառայություններին Արցախի Հանրապետության ականապատված տարածքների քարտեզը փոխանցելու և դրա միջոցով 44-օրյա պատերազմի ժամանակն Արցախի Հանրապետության պաշտպանական ականապատված տարածքներն անխոչընդոտ հաղթահարելու դեպքի առթիվ, հաղորդում է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն: 

Загружается новость ... "Лево"

«Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–