Փաշինյանը պատմել է Ալիևի հետ հանդիպման օրակարգի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց չորեքշաբթի խորհրդարանում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման կոնկրետ օրակարգ չկա:
Մարտի 28-29-ին Փաշինյանը աշխատանքային այցով կայցելի Ավստրիա և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում մարտի 29-ին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Կարծում ենք, որ նախնական փուլում այդ հանդիպումները չպետք է ունենան կոնկրետ օրակարգ; Պետք է լինի հարցերի լայն շրջանակ, որի շուրջ տեղի կունենա մտքերի փոխանակում», - ասաց նա:
Վարչապետը նշեց նաև, որ բանակցությունները կտարվեն ավելի վաղ արված հայտարարությունների շուրջ:
«Ստեփանակերտում հայտարարվածն այն օրակարգն է, որով մենք գնում ենք այս հանդիպմանը և այն հարթակն է, որի վրա կհիմնվենք հետագա բանակցային գործընթացում», - ասաց Փաշինյանը:
Մարտի 12-ին Հայաստանի և Արցախի անվտանգության խորհրդների Ստեփանակերտում անցկացված համատեղ նիստին Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացի հիմքում պետք է դրվեն այն ձևակերպումները, որոնք հակասությունների տեղիկ չեն տալիս: Նա նշել է նաև, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը:-0-