416.29
4.22
388.08
+19
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը

12:40
04 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Տոնական օրերին Զինված ուժերում զգոնությունը պահպանելու, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով Պաշտպանության նախարարությունում ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել: Այս մասին իր Facebook-յան էջում է հայտնել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև Մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, այս ուղղությամբ տրվել են հատուկ ցուցումներ»,- նշվում է հաղոդագրության մեջ:

Նրա հաղորդմամբ, ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում օպերատիվ իրավիճակը գնահատվում է կայուն։

Հիշեցնենք, որ հունվարի 3–ին ԱՄՆ–ի հրթիռային հարվածի հետևանքով սպանվել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (Իրանի ԶՈւ–ի էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սուլեյմանին։ Հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոստացել է, որ «Իրանն ու տարածաշրջանի մյուս երկրները վրեժխնդիր կլինեն ԱՄՆ–ից»։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:50
23 Ապրիլի 2024
Հայաստանը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար, Հայաստանը միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի, ասել է Փաշինյանը․ ՎԻԴԵՈ
21:15
19 Ապրիլի 2024
Շուշիիում «Կանաչ ժամ» հայկական եկեղեցու ոչնչացումը ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշման կոպտագույն խախտում է․ Caucasus Heritage Watch (ՖՈՏՈ)
Ադրբեջանը կոպտորեն խախտել է ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշումը՝ ավերելով Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին․ ՖՈՏՈ
10:26
19 Ապրիլի 2024
Ադրբեջանը քանդել է Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին (ՖՈՏՈ)
Ադրբեջանը հողին է հավասարեցրել Արցախի «Կանաչ ժամ» եկեղեցին․ ՖՈՏՈ
14:50
17 Ապրիլի 2024
ՌԴ–ն դուրս է բերում իր խաղաղապահներին Արցախից
Ռուսաստանը դուրս է բերում իր խաղաղապահներին Արցախից
15:38
10 Ապրիլի 2024
Ղարաբաղում տեղի ունեցածն իրականում Ղարաբաղի մասին չէր, այլ հերթական դավադրությունը ՀՀ–ի պետականությունը ծնկի բերելու համար․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղում տեղի ունեցածը հերթական դավադրություն էր Հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար
13:09
04 Ապրիլի 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ ոսկու գրավի դիմաց վերցրած վարկերը կներվեն․ խոսքը մոտ 2,8 մլրդ դրամի վարկերի մասին է
15:15
28 Մարտի 2024
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը, ընդլայնվել է շահառուների շրջանակը
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում