435.48
4.36
404.42
+4
Եղանակը Երևանում
Հայ

Պենտագոնը հաստատել է հրթիռային հարվածի հետևանքով իրանցի ռազմական առաջնորդի մահվան տեղեկությունը, Իրանը խոստացել է վրեժխնդիր լինել

16:27
03 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 3–ին ԱՄՆ–ի հրթիռային հարվածի հետևանքով սպանվել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (Իրանի ԶՈւ–ի էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սուլեյմանին։ Հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ։ 

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոստացել է, որ «Իրանն ու տարածաշրջանի մյուս երկրները վրեժխնդիր կլինեն ԱՄՆ–ից», հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Ի՞նչ է տեղի ունեցել 

Երևանի ժամանակով ժամը 02։35–ին հայտնի է դարձել, որ Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում, որի մոտ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաները, գրանցվել են հզոր պայթյուններ։

Ավելի ուշ ԶԼՄ–ներում տեղեկություններ տարածվեցին, որ ԱՄՆ–ի հասցրած հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (Իրանի ԶՈւ–ի էլիտար ուժեր) «Ալ Կուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սուլեյմանին։

Պենտագոնը հաստատել է Սուլեյմանիի մահվան տեղեկությունները։ Գերատեսչության հաղորդմամբ, հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ։

NYT–ի հաղորդմամբ, որը հղում է անում ԱՄՆ պաշտոնատար անձանց մոտ կանգնած աղբյուրին, ավիահարվածի համար օգտագործվել են անօդաչու սարքեր։ Հրթիռներն արձակվել են մեքենաների շարասյան ուղղությամբ, որոնցից մեկում եղել է Սուլեյմանին։

Զոհերի ընդհանուր թվի մասին տվյալները հստակ չեն։ Մասնավորապես, Սուլեյմանիից բացի, մահացել է «Ալ–Հաշդ աշ–Շահաբի» իրաքյան շիիթական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ–Մուհանդիսը։ Կազմակերպության տվյալներով, ավիահարվածի հետևանքով զոհվել է կազմակերպության հինգ անդամ, ևս երկուսը «Բաղդադի օդանավակայան ժամանած հյուրեր են»։

Ինչու՞մ է ԱՄՆ–ն մեղադրում Սուլեյմանիին

«Ալ Կուդսը» «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ամենամարտունակ գումարտակներից է, որն ակտիվորեն մասնակցում է Սիրիայի և Իրաքի ռազմական հակամարտություններում։ Համարվում է, որ հատուկ նշանակության ջոկատի արդյունավետությունը մեծ մասամբ կախված է նրա հրամանատարի` գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հմտություններից։

Նախորդ տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ ԱՄՆ–ն որոշել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն», այդ թվում` «Ալ Կուդսը», ներառել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։

Ինչպես նշում է Պենտագոնը, Սուլեյմանին «ակտիվորեն աշխատել է «Իրաքում և տարածաշրջանի մյուս երկրներում ամերիկացի դիվանագետների և զինծառայողների վրա կատարված հարձակումների պլանավորման ուղղությամբ»։ ԱՄՆ–ն նաև նշել է, որ Սուլեյմանին իբր հավանություն է տվել այս շաբաթ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ կազմակերպված բողոքի ակցիաների անցկացմանը։

Պենտագոնը հայտարարել է, որ Սուլեյմանիին հասցված հարվածն «ուղղված էր Իրանի կողմից ապագա հարձակումների զսպմանը»։

Ի՞նչ է հայտնի ԱՄՆ–ի դեսպանատան մոտ կազմակերպված բողոքի ակցիաների մասին

2019թ.–ի դեկտեմբերի 31–ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան առաջ կազմակերպվեց բողոքի զանգվածային ակցիա Իրաքում և Սիրիայում շիիթական աշխարհազորայինների դիրքերի ուղղությամբ ամերիկյան ռազմաօդային ուժերի գրոհի դեմ։

Վաշինգտոնը հայտարարեց, որ բողոքը կազմակերպված հարձակում է և դրա հետևում կանգնած են «Իրանի ահաբեկիչներն ու դաշնակիցները»։

Հունվարի 1–ին ցուցարարներին ցրելու համար, ովքեր իբր փորձել են հրդեհել դեսպանատան տանիքը, կիրառվել է արցունքաբեր գազ, երեկոյան ցուցարարները հեռացել են դիվանագիտական առաքելության մոտակայքից։

Ինչպե՞ս են արձագանքել Իրանում

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ «Իրանն ու տարածաշրջանի մյուս երկրները վրեժխնդիր կլինեն ԱՄՆ–ից»։ Նա ընդգծել է, որ «Սուլեյմանիի սպանությունը կրկնապատկում է Իրանի վճռականությունը` դիմակայելու ԱՄՆ–ին և պաշտպանելու իսլամական արժեքները»։

Իրանի ԱԳ նախարարությունը կանչել է Թեհրանում Շվեյցարիայի դեսպանին, ով ներկայացնում է ԱՄՆ–ի շահերը։

Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը նշել է, որ Սուլեյմանիի սպանությունն «ԱՄՆ–ի կողմից միջազգային ահաբեկչության ակտ է»։ Նա նաև հայտարարել է, որ գեներալը ««Իսլամական պետության», «Ջեբհաթ ան–Նուսրայի», «Ալ Քայիդայի» և այլ ուժերի դեմ պայքարող ամենաարդյունավետ ուժերից էր»։

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին հայտարարել է եռօրյա համազգային սուգ։  

Ինչպե՞ս են մեկնաբանում ԱՄՆ–ում 

ԱՄՆ–ի Կոնգրեսը նախօրոք չի իրազեկվել հրթիռային հարվածի մասին։ Ինչպես նշել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի կոմիտեի ղեկավար Էլիոթ Էնգելը, եթե անգամ հարվածը հասցվել է ինքնապաշտպանության շրջանակում, ինչպես նշում են զինվորականները, Կոնգրեսը թույլ չի տվել իրականացնել հարվածը, ԱՄՆ նախագահը պետք է իրազեկեր Կոնգրեսին նման հատուկ օպերացիայի անցկացումից 48 ժամ առաջ։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պահանջել է, որպեսզի ԱՄՆ–ի վարչակազմն անհապաղ իրազեկի իշխանությունների կողմից ձեռնարկվող հետագա քայլերի մասին։ Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Քորի Բուքերը կարծում է, որ Թրամփը չունի գործողությունների ռազմավարություն Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման դեպքում։

Թրամփի որոշմանն աջակցել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, hանրապետական Լի Զելդին և հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը։

Fox News–ը, հղում անելով Սպիտակ տանը, Պետդեպարտամենտին և ԶՈւ–ին մոտ կանգնած աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը չի բացառում իրադարձությունների հետագա զարգացման ցանկացած տարբերակ։

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը վստահություն է հայտնել, որ «Իրանը հաստատ պատասխան կտա»։

Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Պոմպեոն հաստատել է, որ Սուլեյմանիի սպանության լուրն ուրախացրել է Իրաքի բնակիչներին։

Ինչպե՞ս են արձագանքել աշխարհում

Ավիահարվածի հետևանքով սպանվել է իրաքյան շիիթական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ–Մուհանդիսը, և Իրաքը որակում է դա որպես երկրի դեմ ուղղված ագրեսիայի ակտ։ Իրաքի վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդել Մահդին ևս դատապարտել է Սուլեյմանիի սպանությունը։

ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Սուլեյմանին «անձնվիրաբար ծառայել է Իրանի ազգային շահերի պաշտպանությանը» և ցավակցություն է հայտնել։ Գերատեսչությունից ընդգծել են, որ ԱՄՆ–ի այդ քայլը կհանգեցնի տարածաշրջանում լարվածության աճի։

Չինաստանի ԱԳՆ–ն կոչ է արել բոլոր համապատասխան կողմերին, հատկապես ԱՄՆ–ին, դրսևորել զսպվածություն և չկատարել գործողություններ, որոնք կարող են հանգեցնել լարվածության հետագա աճին։

Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆթալի Բենեթը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն` ռազմական ղեկավարության և հատուկ ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ` անվտանգության հարցերի քննարկման նպատակով։ 

Սուլեյմանիի սպանության մասին տեղեկությունների ֆոնին կտրուկ աճել են նավթի գները։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:01
17 Փետրվարի 2024
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
Մյունխենում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը․ ի՞նչ են պայմանավորվել
15:02
16 Փետրվարի 2024
Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը․ ՌԴ ԱԽ քարտուղար
ՌԴ–ից հայտնում են, որ Արևմուտքը փորձում է խանգարել հայ-ադրբեջանական կարգավորմանը
13:38
15 Փետրվարի 2024
Ադրբեջանն ասում է' ինչ ուզում եմ, տվեք բանակցությունով, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ
10:22
15 Փետրվարի 2024
Որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին․ Փաշինյանի մամուլի քարտուղարը՝ Ալիևին
Փաշինյանի մամուլի քարտուղարը պատասխանել է Ալիևի սպառնալիքներին
13:20
14 Փետրվարի 2024
ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ է տեսնում
ՀԱՊԿ-ից հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ կա
11:53
14 Փետրվարի 2024
ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ ՊՆ կողմից կա շատ խիստ հրաման՝ չհրահրել որևէ էսկալացիա, չտրվել սադրանքների
16:07
13 Փետրվարի 2024
Ադրբեջանցիները Ներքին Հանդի ուղղությամբ կրակել են ՀՀ ներխուժած վայրերից․ Թաթոյան (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիները Ներքին Հանդի ուղղությամբ կրակել են ՀՀ ներխուժած վայրերից, Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել․ ՖՈՏՈ
12:02
13 Փետրվարի 2024
Ադրբեջանին չպետք է թույլ տալ անպատասխան հարվածներ հասցնել․ ընդդիմադիր պատգամավորը անհամարժեք հարվածի կոչ է անում
«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Ադրբեջանի չպետք է թույլ տալ ո´չ քարոզչական, ո´չ էլ առավել ևս` սահմանագծին, իրեն ազատ զգալ ու անպատասխան հարվածներ հասցնել
15:07
12 Փետրվարի 2024
Կրեմլում հույս ունեն, որ Երևանը որոշակի հավաստիացումներ կտա Պուտինի հնարավոր ձերբակալության հարցում
Կրեմլում հույս ունեն, որ Երևանը որոշակի հավաստիացումներ կտա Պուտինի հնարավոր ձերբակալության հարցում
23:25
11 Փետրվարի 2024
Փաշինյան․ Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի
23:18
11 Փետրվարի 2024
«Չեմ կարծում, թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի»․ Փաշինյանն արձագանքել է ՀՀ–ում Պուտինի հնարավոր ձերբակալման մասին հարցին
«Չեմ կարծում, թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի»․ Փաշինյանն արձագանքել է ՀՀ–ում Պուտինի հնարավոր ձերբակալման մասին հարցին
21:15
08 Փետրվարի 2024
ՌԴ–ի դերը հայ–ադրբեջանական կարգավորման հարցում այլընտրանք չունի․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ից հայտարարում են, որ ՌԴ–ի դերը հայ–ադրբեջանական կարգավորման հարցում այլընտրանք չունի