Հայաստանը 33,7 մլն դրամ կհատկացնի Արցախում ընտրությունների դիտարկում անցկացնելու համար

22.08.2019, 14:37
Միջոցները հատկացվել են վարչապետի աշխատակազմին ՀՀ կառավարության պահուստային հիմնադրամից:
Հայաստանը 33,7 մլն դրամ կհատկացնի Արցախում ընտրությունների դիտարկում անցկացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է կայացրել հատկացնել 33,7 մլն դրամ (գրեթե 70,7 հազար դոլար)` Արցախի տեղակա ինքնակառավարման մարմիններում ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

Միջոցները հատկացվել են վարչապետի աշխատակազմին ՀՀ կառավարության պահուստային հիմնադրամից:

Ինչպես հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը, ֆինանսական միջոցները դրամաշնորհների տեսքով կհատկացվեն Ստեփանակերտի «Իրազեք քաղաքացիների միավորմանը» (16,2 մլն դրամի չափով) և Transparency International հակակառուպցիոն կենտրոնին (17,5 մլն դրամի չափով):

Դիտարկումը կիրականացվի տեղական ընտրությունների ժամանակ, որոնք կանցկացվեն այս տարվա սեպտեմբերին:

«Համարում եմ դա շատ կարևոր որոշում, քանի որ հայաստանը պետք է նպաստի հավելյալ երաշխիքներ ստեղծմանը` Արցախի ժոովուրդի ազատ կամարտահայտության համար: Այսօրվա որոշումը, այս միջոցառումների շրջանակում, ինչ-որ չափ աննախադեպ է », - նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:-0-