Հակառակորդը գիշերը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ

08.10.2016, 10:35
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել  մարտական հերթապահություն:
Հակառակորդը գիշերը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 450 կրակոց, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառվել են նաև «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (22 կրակոց):

«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–