551.66
6.82
485.62
+20
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 33005 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելու է լինել ՀՀ–ի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնագծում. ՀՀ նախագահ

20:38
30 Հունվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ԱԳՆ–ում հանդիպում է ունեցել ԱԳՆ ղեկավար կազմի հետ:

«Մենք միջազգային և տարածաշրջանային խնդիրների լուծման պատասխանատվության մեր բաժինը երբեք չենք փորձել դնել ուրիշի ուսերին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնագծում», – ասել է ՀՀ նախագահը։

Загружается новость ... "Лево"

Նա ընդգծել է, որ Հայաստանն անշեղորեն շարունակելու է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:

«Կարգավորման գործընթացում վերջին տասը տարիներին իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են: Եվ այստեղ ուզում եմ շնորհակալություն հայտնել պրոցեսի բոլոր մասնակիցներին՝ նախարարի գլխավորությամբ: Մենք, իհարկե, կարողացել ենք ամրագրել ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունք», – նշել է ՀՀ նախագահը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:37
14 Հուլիսի 2020
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը
12:19
13 Հուլիսի 2020
ՊԲ-ն հայտնում է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
ՊԲ-ն հայտնում է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
00:30
13 Հուլիսի 2020
Ստեփանակերտից հայտնել են արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Տավուշում հրետակոծումների ֆոնին
Ի՞նչ իրավիճակ է արցախա-ադրբեջանական սահմանին Տավուշում հրետակոծումների ֆոնին
15:15
11 Հուլիսի 2020
Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով
Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով
13:35
11 Հուլիսի 2020
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ-ն պարզաբանում է
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ-ն պարզաբանում է
10:58
09 Հուլիսի 2020
Քննարկվում է Արցախ մտնելիս COVID-19-ի ՊՇՌ թեստի անցակացման հարցը, որքա՞ն կարժենա դա
Քննարկվում է Արցախ մտնելիս COVID-19-ի ՊՇՌ թեստի անցակացման հարցը, որքա՞ն կարժենա դա
00:10
08 Հուլիսի 2020
Փաշինյանի խոսնակը արձագանքել է Ալիևի հայտարարությանը և այն զավեշտալի անվանել
Փաշինյանի խոսնակը արձագանքել է Ալիևի հայտարարությանը և այն զավեշտալի անվանել
15:50
02 Հուլիսի 2020
CRRC հարցում. ՀՀ–ում հարցվածների 70%–ը կողմ է Արցախի և Հայաստանի միավորմանը, իսկ 95%–ը դեմ է ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելուն
CRRC հարցում. ՀՀ–ում հարցվածների 70%–ը կողմ է Արցախի և Հայաստանի միավորմանը, իսկ 95%–ը դեմ է ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելուն

19:24
30 Հունիսի 2020
Մնացականյանը Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Ադրբեջանի ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը
ՀՀ ԱԳ նախարարը Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Ադրբեջանի ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը
19:16
30 Հունիսի 2020
Made in Artsakh. Կալիֆոռնիա կուղարկվեն Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ
Made in Artsakh. Կալիֆոռնիա կուղարկվեն Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ
22:15
20 Հունիսի 2020
«Անթույլատրելի են պաշտպանության հարցում նման հայտարարությունները». Սերժ Սարգսյանն արձագանքել է Արայիկ Հարությունյանի հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
«Անթույլատրելի են պաշտպանության հարցում նման հայտարարությունները». Սերժ Սարգսյանն արձագանքել է Արայիկ Հարությունյանի հայտարարություններին. ՎԻԴԵՈ
16:32
19 Հունիսի 2020
Առանց Արցախի իշխանությունների լիարժեք ներգրավման՝ բանակցային գործընթացում չի կարող լինել առաջընթաց. Երևանում տեղի է ունենում ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների նիստը (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համանախագահությամբ Երևանում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը. ՎԻԴԵՈ