Ադրբեջանցիներն ամբողջովին ավերել են հայկական եկեղեցին. BBC

25.03.2021, 16:46
Ադրբեջանցիներն ամբողջովին ավերել են հայկական եկեղեցին. BBC
Ադրբեջանցիներն ամբողջովին ավերել են հայկական եկեղեցին. BBC

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը հրապարակել է Ադրբեջանի կողմից իրականացված վանդալիզմի հերթական ապացույց։

«Վճռականորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրականացված մշակութային հանցագործության հերթական ակտը։ Ինչպես հաղորդում է BBC–ին,  հայկական եկեղեցին ամբողջովին ավերվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելուց հետո։ Այդ նույն եկեղեցին ենթարկվել էր վանդալիզմի վերջերս իրականացված ագրեսիայի ընթացքում», – նշվում է կազմակերպության Twitter–յան էջում։

Աղբյուրների հաղորդմամբ, խոսքը Հադրութի շրջանում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին է։

Նշենք, որ Արցախյան պատերազմի ավարտից հետո հրապարակվում են հայկական մշակութային հուշարձանների նկատմամբ վանդալիզմի ակտերի բազմաթիվ վկայություններ։–0–