Արցախում զինծառայող է զոհվել

27.03.2019, 10:34
Նախօրեին` մարտի 26-ին, ժամկետային զինծառայող է զոհվել:
Արցախում զինծառայող է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին` մարտի 26-ին, ժամկետային զինծառայող է զոհվել:

Ինչպես հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, մարտի 26-ին, ժամը 18:40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վնասվածքից մահացել է 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Արա Գեորգիի Առաքելյանը։ 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։-0-